Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 սեպ 2019 12:44

Չբավարարված կինը վտանգավոր է, իսկ սեքսուալ առումով չբավարարված կինը՝ կրկնակի

Չբավարարված կինը վտանգավոր է, իսկ սեքսուալ առումով չբավարարված կինը՝ կրկնակի:
Եվ եթե կինն ամեն դեպքում օրգազմի չի հասնում, այդ վտանգավոր է ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկական առումով: Բացի ակնհայտ վատ տրամադրությունից, կինը կարող է նաեւ ֆիզիկական անհարմարություն զգալ, մասնավորապես՝ որովայնի ներքեւի հատվածում ցավագին զգացողություններ: Երբեմն կարող են ցավեր լինել նաեւ ձվարաններում:
Սակայն այս բոլոր նախանշանները հնարավոր է վերացնել, եթե տղամարդը սեռական ակտից հետո կարողանա կնոջը լրացուցիչ ժամանակ տրամադրել եւ այլ կերպ սկսած գործն ավարտին հասցնել: Լավ տարբերակ են օրալ շոյանքները: Ամենից վատն այն է, երբ սեռական անբավարարությունը մշտական երեւույթ է դառնում: Այդ սպառնում է ոչ միայն խրոնիկ դեպրեսիայով, այլեւ հնարավոր գինեկոլոգիական հիվանդություններով: Չէ՞ որ կնոջ համար կարեւոր է հորմոնների դուրս բերումը, ինչի արդյունքում բարելավվում է տրամադրությունը, ամրանում է դիմադրողականությունը, նվազում է քաշը, բացի այդ՝ սեքսը կարող է ցավազրկողի դեր կատարել: Օրգազմի բացակայությունն ազդում է գրեթե ամեն ինչի վրա. գրգռվածություն, ագրեսիա, հիասթափություն, անքնություն եւ այլն:

Այդ ֆոնին գոյություն ունի այնպիսի հիվանդություն, ինչպիսին հիպոգոնադիզմն է: Իրականում այդ օրգանիզմի այնպիսի վիճակ է, երբ սեռական օրգանները պարզապես ինչպես հարկն է՝ զարգացած չեն: Այդ դեպքում արդեն անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Անհրաժեշտ է ամեն ինչ իմանալ հիվանդության մասին, բոլոր հարցերի պատասխանները ստանալ բժշկից:

Առանց օրգազմի սեքսը կարող է նաեւ կնոջ մոտ Կեհրերի համախտանիշ կոչվող հիվանդություն առաջացնել: Այդ հոգեսոմատիկ խանգարում է, որն առաջանում է էմոցիոնալ սթրեսից (ցանկալիի եւ այն ստանալու հավասարակշռության խախտում): Նման խանգարումը կարող է արտահայտվել արգանդից ճերմակ հեղուկանման նյութի արտազատմամբ, հեշտոցի չորությամբ, հնարավոր են դաշտանի ժամանակ ցավեր, ցիկլի խախտում: Կանայք չպետք է երկար ժամանակ իրենց ներսում պահեն զգացմունքները, հակառակ դեպքում ավելանում է նրանց հոգեբանական ծանրաբեռնվածությունը, ինչը հետագայում կարող է վերածվել անկառավարելի հոգեկան խանգարման: Եթե նույնիսկ խոսքը դժգոհության եւ զայրույթի մասին է, դրանք նույնպես չի կարելի ներսում պահել:
Եթե դուք նույնպես բախվել եք սեռական անբավարարվածության խնդրին, ապա պետք է անհապաղ գործեք՝ սկսելով ձեր զուգընկերոջ հետ անկեղծ զրույցից: Ոչ բոլոր տղամարդիկ են միանման ուշադիր եւ հոգատար սեքսի մեջ, շատերը կարող են պարզապես չնկատել ձեր անբավարարությունը, հատկապես եթե դուք խնամքով թաքցնում եք այդ: Բայց վաղ թե ուշ համբերությունը հատում է, այդ պատճառով հարկավոր է խոսել այդ մասին: Եթե տղամարդը չի կարողանում կամ ամաչում է ինչ-որ շոյանքներից, որոնք ձեզ հաճույք են պատճառում, պարզապես նրան ցույց տվեք, թե ինչպես այդ անել: Այդ ձեզ ավելի կմտերմացնի եւ կօգնի հարաբերություններում սեռական ներդաշնակության հասնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր