Դավաճանությունը հաճախ սեռական սանձարձակության հետևանք չէ.Ինչու են կանայք ավելի հաճախ ընկնում սեռական կախվածության մեջ

Միայն վերջերս հայտնի դարձավ, որ սեռական սանձարձակության պատճառը օքսիթոցին հորմոնն է: Պարզվել է, որ խանգարում ունեցող մարդկանց մոտ դրա արտադրության համար պատասխանատու գեներն այն արտադրում են նորմայից բարձր: Ավելցուկը մարդկանց դրդում է նոր սեռական զուգընկերների մշտական որոնման:
Հիպերսեքսուալ խանգարում ունեցող մարդկանց մոտ վարքի մեխանիզմները շատ նման են թմրամոլների պահվածքին: Մարդկանց որոշակի տոկոսի մոտ կախվածություն է առաջանում, որի պատճառով մարդը սկսում է խնդիրներ ունենալ հասարակության հետ: Որպեսզի հիպերսեքսուալ խանգարում ունեցող մարդը իրեն նորմալ զգա, պետք է անընդհատ ընդլայնի սեռական զուգընկերների շրջանակը:
Հասարակական կարծիքում կարծրատիպ է ստեղծվել, որ «հիպերսեքսուալ խանգարմանը» հակված են տղամարդիկ: Թվում է, թե ոտնձգությունները դրա ևս մեկ ապացույցն են, բայց՝ ոչ: Խանգարումների մեծ մասը, մասնագետների կարծիքով, նկատվում է կանանց մոտ:
«Օքսիտոցինը ավելի մեծ ազդեցություն է ունենում կանանց վրա, քանի որ տղամարդկանց մոտ այն արտադրվում է միայն սեռական հարաբերությունների ժամանակ, այն էլ՝ կախված զուգընկերուհու «հմտություններից», - նշել է սեքսապաթոլոգ և հոգեբան Ալեքսանդր Պոլեևը: - Իսկ կանանց մոտ այն անընդհատ արյան մեջ է այս կամ այլ քանակությամբ: Այդ պատճառով է, որ սեռական հարաբերության ընթացքում օքսիտոցինի ակտիվ արտադրությունից հետո, կանայք հետո անդիմադրելիորեն ձգվում են դեպի զուգընկերը:
Փորձագետը շեշտում է, որ օքսիտոցինը կանացի հորմոն է: Բացի այդ, նրա կարծիքով, հանուն օքսիտոցինի «նոր դոզանների», կանայք պատրաստ են գնալ զուգընկերոջ հետ ցանկացած սեռական փորձի կամ շեղումների: Հոգեբանական կապվածությունը միայն ուժեղացնում է հորմոնի ազդեցությունը, եթե այն բացակայում է, կինը ձգտում է ընդլայնել զուգընկերների շրջանակը:
Բժիշկները պլանավորում են բուժել հիպերսեքսուալ խանգարումը դեղորայքային ճանապարհով, բայց դեռևս հարցը մանրամասն ուսումնասիրվում է: Հետազոտողները կարծում են, որ օքսիտոցինի նույնիսկ երկու-երեք տոկոս ավելցուկը կարող է դեպրեսիայի և շիզոֆրենիայի ծանր ձևերի զարգացման պատճառ դառնալ:
Բայց և օքսիթոցինի ցածր մակարդակը հղի է խանգարումներով՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ սոցիալական, որովհետև դա հենց այն է, ինչը մեծացնում է մարդկանց վստահությունը միմյանց նկատմամբ և օգնում է կանանց և տղամարդկանց ստեղծել ընտանիքներ:
«Մի անգամ գիտնականները գտել են արդյունավետ դեղամիջոց որկրամոլության և ավելորդ քաշի դեմ, դրա համար նրանք սկսել են արգելափակել կանեփիոիդ ընկալիչները, որոնք պարզապես մեզ մղում են քաղցր և ճարպոտ սնունդի, ինչպես նաև երեկոյան վեցից հետո խորտիկներ ուտելուն: Իրոք, փորձվողները սկսեցին նիհարել, բայց որոշ ժամանակ անց առաջ եկավ կողմնակի ազդեցություն. Փորձի մասնակիցներից ոմանք ինքնասպանություն գործեցին, քանի որ սկսեցին խորապես դժբախտ զգալ իրենց», - ասում է էնդոկրինոլոգ Յուրի Պոտեշկինը:
Գիտնականներն այժմ աշխատում են հիպերսեքսուալ խանգարման բուժման համար բալանս գտնելու ուղղությամբ, որպեսզի չվնասեն դեղորայքային միջամտությունով:
Ըստ վիճակագրության՝ Երկրի վրա հիպերեքսուալ մարդիկ կազմում են ընդհանուր բնակչության մոտ 5-6% -ը, այսինքն՝ մոտ 500 միլիոն մարդ: