Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

27 հուն 2020 14:26

Տեսանյութ.Նիկոլն ամեն ինչ հավասարեցրել է ճտիկով գրիչի,թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներ են կամ տաքուկ անկյուններ փնտրողներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած սահմանադրական օրենք ընդունելու համար պետք է ունենա 80 ձայն, ինքն ունի 88 ձայն, դրա համար էլ այ տենց լկտի խոսում է. պատերով է տալիս, ասֆալտին է փռում, պինցետով է քաշում, թաթիկներ է կտրում։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Փաշինյանը հոկտեմբերի 2-ին գրավելով ԱԺ-ն եւ պարտադրելով հապճեպ էյֆորիկ ընտրություններ՝ կուլ տվեց օրենսդիր իշխանությունը։ Այսօր օրենսդիր իշխանությունը գտնվում է իր տիրապետության ներքո։ Երբ ես ասում եմ՝ արտահերթ ընտրություններ, իմ նպատակն այն չէ, որ իմ կուսակցությունը լինի իշխանություն, ոչ նպատակն այն է, որ Հայաստանի պատմության մեջ որեւէ մեկն իր գրպանում մանդատների 3/5-րդը չի ունեցել։ Այ որ լինեն նոր ընտրություններ, ժողովուրդն իր ախորժակը սահմանափակի, այդ ժամանակ այդպես լափառոշ բառերը չի օգտագործի՝ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»,- ասաց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՍԴ-ն մնացել է Հայաստանի ժողովրդավարության ինքնիշխանության, իշխանությունների տարանջատման վերջին իրական բաստիոնը. «Նա ցանկանում է կուլ տալ ՍԴ-ն, որովհետեւ ՍԴ-ն մնացել է փաստացի միակ կառույցը, որը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը Լյուդովիկոսի նման փորձում է նույնացնել իր անձն ու Հայաստանը, դա պարզ դարձավ երեկվա ասուլիսից։ Նիկոլ Փաշինյանի համար օրենք չի գործում Սերժ Սարգսյանի դեպքում էլ, Ռոբերտ Քոչարյանի դեպքում էլ անձեռնմխելիությունը պետք է գործի, սա սահմանադրական նորմ է, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանի գործով։ Սակայն Փաշինյանը հայտարարում է՝ ընտրվել է նախկին ԱԺ-ի կողմից, ինքը ո՞ւմ կողմից էր ընտրվել, նա էլ է նախկին ԱԺ-ի կողմից ընտրվել։ Հին ու նոր է անում, բայց իր ֆրակցիայի կեսը հին է, իր թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներ են կամ տաքուկ անկյուններ փնտրողներ են. իրենից հի՞ն»։
Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ ՀՀԿ-ականները երկիրը թալանելու գործով զբաղված չեն եղել.
«Մի հատ բոբո են սարքել՝ հանրապետականները կեղեքել ու թալանել են Հայաստանը։ Մեռանք ասելով՝ եկեք իմ թալանածը գտեք ու կեսն էլ ինձ տվեք՝ իմանամ։ Այդ մարդկանց տպավորությունն այնպիսին է, որ մենք առավոտյան գնացել ենք աշխատանքի, բացել ենք բյուջեի սեյֆը, բյուջեն թալանել ենք, իրիկունն էլ թալանած գնացել ենք»։
Շարմազանովն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգյանին առաջադրված մեղադրանքին՝ ասաց. «Դիզելի գործ… մի հոգու ցուցմունքով… Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է, բայց արդեն գիտե՞ք քանի գործ կա իր վրա. դատարանների շրջափակելու կոչ, ԱԺ-ի վրա արշավ, ատելության խոսք, էս գրիչի գործով սուտ մատնություն կարող է լինել։ Ասում է՝ ռեստորանների այն զուգարանները, որոնք լավը չեն, դրանց տերերին սնանկացնենք, ուշք ու միտքը գնում է սնանկացնելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր