«Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար          Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա       ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, կա 14 զոհ    

23 մար 2020 10:16

Ամերիկացի ծրագրավորողները ներկայացրել են սարք, որը լսում է հազի եւ փռշտոցի ձայները հասարակական վայրերում

Մասաչուսեթսի համալսարանից հետազոտողները ստեղծել են արհեստական ինտելեկտ, որը լսում է հազի եւ փռշտոցի ձայները, որպեսզի գնահատի, թե հասարակական վայրերում մարդկանց որ տոկոսն է տառապում շնչառական հիվանություններով, գրում է  Planet Today-ը:
FluSense անունով սարքն ի սկզբանե թեստավորվել է ութ ամսվա ընթացքում համալսարանական քաղաքի կլինիկայի չորս սպասասրահներում:

Ի լրումն ոչ խոսքային աուդիոսեմփլներին՝ FluSense-ը նաեւ հագեցած է ջերմախցիկով բարձր ջերմաստիճանով մարդկանց սքանավորելու համար: Հեղինակների խոսքով՝ սարքը նախատեսված է ոչ միայն հիվանդության առանձին դեպքերն առանձնացնելու, այլ նաեւ բնակչության մակարդակում միտումները բացահայտելու համար, որպեսզի տեսնի՝ զարգանո՞ւմ է արդյոք ինչ-որ գործընթաց, որը, հնարավոր է, դեռեւս չի հայտնաբերվել բժշկական փորձարկումների ընթացքում: Այսինքն՝ հասարակական վայրերից հազի եւ փռշտոցի ձայներ լսելով՝ գիտնականները պլանավորում են կանխատեսել համաճարակաբանական միտումները:
Ի սկզբանե սարքը մշակվել էր սեզոնային հարբուխի եւ այլ շնչառական հիվանդությունների պոտենցիալ տարածումն ուսումնասիրելու համար: Թեստավորման ընթացքում FluSense-ը վերլուծել է ավելի քան 21 միլիոն ոչ խոսքային աուդիոսեմփլ եւ 350 հազար ջերմատեսային պատկեր: Արհեստական ինտելեկտն օգտագործել է աուդիոսեմփլները տարբեր սպասասրահներում բնակչության թիվը գնահատելու համար, այնուհետեւ հաշվել է մարդկանց տոկոսը, որոնք, հնարավոր է, ունեցել են շնչառական հիվանդություն հազի, փռշտոցի եւ բարձր ջեմաստիճանի հիման վրա:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր