Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

08 մայիս 2020 16:17

Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը. Գ. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Մայիսի 9-ին, կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը, որը մեր երկրում գործելու է մինչև մայիսի 10-ի երեկո։ Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։


Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կտրուկ կնվազի մոտ 6-8 աստիճանով։


Մայիսի 11-ից սկսած տեղումները կդադարեն և ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրնալ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր