Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 հուն 2020 10:56

Ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխվում, ամիսների աշխատանք է արվում, իսկ մեզ մոտ. ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը

«Առավոտյան 9.30 եղել է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ իմացանք, որ այսօր ժամը 13.00-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Նրա խոսքով, նիստի համար սահմանված է լինելու երեքժամյա ռեժիմ, այսինքն՝ առաջին ընթերցմամբ ընդունումից երեք ժամ հետո երկրորդ ընթերցում է լինելու։


«Ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխվում, ամիսների աշխատանք է արվում, հանրային քննարկումներ են լինում, դեբատներ, իսկ Հայաստանում դա արվում է այս ձևով։ Առավոտյան 9.30 իմանում ես, որ օրվա ընթացքում նիստ է լինելու և Սահմանադրություն է փոխվելու։ Ուզում եմ ասել՝ սա լուրջ խնդիր է, թե՛ մեր միջազգային պարտավորությունների մասով, թե՛ ընդհանրապես, ժամանակին ասվածի մասով։ Սրա մասին խոսվել է դեռևս սահմանադրական հանրաքվեի հարցը խորհրդարանում քննարկելու ժամանակ, որ իշխանություններն ասում էին՝ հանրաքվեն միակ ճանապարհն է ժողովրդաիշխանության միջոցով Սահմանադրություն փոխելու, հիմա որոշել են՝ խորհրդարանում էլ դա կարելի է անել և հարցն անգամ ՍԴ չի ուղարկվելու»,- ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։


Նա տեղեկացրեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր դիրքորոշումն արտահայտել է դեռևս սահմանադրական փոփոխությունների համար նախատեսված հանրաքվեի ժամանակ, և դեմ է քվեարկել։


«Մենք նաև «Ոչ»-ի շտաբ չձևավորեցինք, և բոլոր քաղաքական ուժերն այդ օրակարգն ընդունել են՝ «Ոչ»-ի ձևավորվելով։ Եվ քանի որ չեղավ հանրաքվե, հիմա նույն հարցը բերել են խորհրդարան, իսկ մենք ասելիք չունենք արդեն, նույն բաները երկրորդ անգամ ասելու իմաստ չկա։ Չի բացառվում, որ մենք անգամ նիստին չմասնակցենք։ Դեռ քննարկումների մեջ ենք, մենք էլ չենք հասցրել հասկանալ, թե ինչ անենք։ Բայց դոմինանտ կարծիքն այն է՝ իմաստ չկա նիստին գնալու»,- ասաց Մարուքյանը։


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ընդգծեց՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը աշխատանքներ է տանում՝ ընդհանուր սահմանադրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Նրա խոսքով, ՍԴ հարցը ևս հանձնաժողովի քննարկման առարկան է, և այս հրատապությունն անհասկանալի է։


«Այն տեքստը, որ այսօր պետք է քննարկվի, մենք նոր ենք ստացել, այն էլ լրատվամիջոցներից, այլ ոչ՝ պաշտոնական կայքէջից։ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ մայր օրենքում կատարվող փոփոխություններին անգամ պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ։ Այսինքն՝ այս հրատապությունը կրկին փաստում է ոչ այդքան ազնիվ վարքագծի մասին»,- ասաց Տ. Սիմոնյանը։


Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ, փոփոխությունը նախատեսվում է երկու հիմնական ուղղություններով, մեկն այն է, որ 12 տարի աշխատած դատավորները պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, և երկրորդը, որ ՍԴ նախագահը պետք է այլևս նախագահ չլինի, և նոր ընթացակարգով պետք է ՍԴ-ն նախագահ ընտրվի.


«Այս երկու հարցերն էլ իրավական տեսանկյունից բավականին խնդրահարույց են։ Եվ երկրորդ կարևոր հարցն էլ այն է, որ կառավարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք հայցելու համար։ Բայց արի ու տես՝ չեն սպասել խորհրդատվական կարծիքի տրամադրմանը, և պատգամավորները նախաձեռնել են փոփոխություն, ինչը ևս անտրամաբանական է։ Չի կարելի միջազգային կառույցից որևէ բան հայցել, և չսպասել դրա պատասխանին։ Մյուս կարևոր խնդիրը, որ մենք այստեղ տեսնում ենք, այն է, որ իմքայլական իրավաբան պատգամավորները փետրվարի 6-ին ամբիոնից հայտարարում էին, որ հարցը բացառապես հանրաքվեով կարելի է լուծել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս խորհրդարանի կողմից հարցը որոշել։ Հիմա պարզվում է՝ կարող են։ Սա էլ մյուս անտրամաբանական վարքագիծն է։ Զուտ մասնագիտական տեսանկյունից այնքան հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չստացած, մեր գործընկերները գնում են առաջ, և այս ամենի մեջ ներգրավվում են հայկական պետականությունը, որ կամաց-կամաց իր  իրավական վարկը գցում է միջազգային հանրության առջև։ Այդ նույն Վենետիկի հանձնաժողովը բավականին լուրջ մարմին է, և չի կարելի անտեսել նրա կարծիքը։ Գոնե մեկ-երկու օր սպասեին, նոր այս քայլերն անեին»։


Հարցին, կարելի՞ է ասել, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակասահմանադրական է, Տարոն Սիմոնյանը պատասխանեց՝ այն, որ խորհրդարանը որոշել է չդիմել ՍԴ, խախտում է Սահմանադրության համապատասխան հոդվածը, որտեղ գրված է՝ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ խորհրդարանն առաջին ընթերցումից հետո դիմում է ՍԴ։


«Եվ սա իմպերատիվ դրույթ է, եթե այն չի պահպանվում, այո, խախտվում է ՀՀ Սահմանադրությունը։ Այն ժամանակ էլ ենք ասել, որ սա հակասահմանադրական է։ Մենք հասկանում ենք նաև, որ իշխանությունը պնդում է՝ դե ՍԴ-ին վերաբերող հարց է, և ՍԴ-ն իր վերաբերյալ որոշում չպետք է կարողանա կայացնել։ Եվ վարչապետի կողմից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով էր ստեղծվել նաև այս հարցը քննարկելու համար»,- պատասխանեց Տարոն Սիմոնյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր