«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

18 հուլ 2020 15:35

Պարեկային ծառայություն.770 նոր աշխատատեղ է բացվում բարձր աշխատավարձով, աշխատանքային փորձ չի պահանջվում

Ցավոք սրտի շատ դեպքերում ՃՈ աշխատակիցները համարում են, որ հանցագործությունները կամ իրավախախտումները, որոնք կատարում են ոչ ավտոմեքենայի հետ կապված, դա իրենց ոլորտը չի, չեն միջամտել, անտարբեր են մնացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Ոստիկանության նոր Պարեկային ծառայության ստեղծելու թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը:


«Նույնը կարելի է ասել պարեկապահակային ծառայության մասին, որ իրենք չեն միջամտել ճանապարհային երթեւեկության խախտումների դեպքում: Իսկ Նոր պարեկային ծառայողների պարտականությունների մեջ դրվելու է ամբողջ սպեկտրը»,-ասաց նա:


Արդարադատության նախարար Քրիստիննե Գրիգորյանն էլ նշեց, որ ամբողջ աշխարհում պարեկային ծառայության համար թրեյնինգի հիմնական պրոցեսը 4-6 ամիս է եւ նորմալ է, որ Հայաստանում եւս այդ նոր ծառայությունում աշխատանքի անցնելու համար պարտադիր չի լինելու բարձրագույն կրթությունը: «Յուաքանչյուր գործառույթի համար պարեկային ծառայողի գործողությունների հերթականություն, ստանդարտացում պետք է լինի: Փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է ունենալ թիրախավորած կրթական կարճաժամկետ պրոցես, այնուհետեւ ստանդարտացված գործառույթներ, տեխնիկական հագեցվածություն, նաեւ ժամանակակից զենքերի, հատուկ միջոցների ապահովվածություն, որը բերելու է այս ծառայության հաջողությանը, քան պարտադիր դարձնել ծառայողի համար բարձրագույն կրթությունը: Ծառայությունն իրականացվելու է զույգերով, պարեկային ծառայողները հագեցված են լինելու ամենաժամանակակից սարքերով ու հանդերձանքով»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանության զարգացման ռազմավարության մեջ շեշտվել է, որ համակարգում առաջընթացի համար բարձրագույն կրթությունն անհրաժեշտ գործոն է, բայց դա ոչ թե պետք է լինի կամայական բարձրագույն կրթություն, այլ հենց այս ոլորտում:


«Իրազեկ քաղաքացիների» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց, որ սա շատ լավ հնարավորություն է շատերի համար, այդ թվում կանանց ու աղջիկների, քանի որ 770 նոր աշխատատեղ է բացվում միջինից բարձր աշխատավարձով, նաեւ կրթաթոշակ է լինելու, բոլոր պայմաններով ապահովված է լինելու, որի համար չի պահանջվում աշխատանքային փորձի պահանջի: Նա կոչ արեց կանանց դիմել պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար:


Նշենք, որ պարեկային ծառայության աշխատակիցների 30 տոկոսը պետք է կանայք լինեն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր