Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

22 հուլ 2020 15:54

1-2 մետր հեռավորության պահպանումը բավարար միջոց չէ օդակաթիլային վարակների կանխարգելման համար

1-2 մետր հեռավորություն պահպանումը գուցե բավարար չէ կորոնավիրուսային ինֆեկցիաներից պաշտպանվելու համար, քանի որ որոշ իրավիճակներում վիրուս պարունակող փոքրիկ կաթիլների «խոցման շառավիղը» շատ ավելի մեծ է: Վարակի տարածման վրա եղանակային գործոնների ազդեցությանը նվիրված նոր հետազոտությունը հրապարակվել է Physics of Fluids ամսագրում։


Երբ մարդը հազում կամ փռշտում է, նրա շնչառական տրակտից մանր կաթիլներ են դուրս թռնում, որոնք կարող են հիվանդություն առաջացնող վիրուսներ պարունակել, այդ թվում՝ SARS-CoV-2: Ֆիզիկոսների միջազգային խումբը պարզել է, որ այս կաթիլների տարածման լավագույն պայմանները ստեղծվում են զով եղանակին եւ բարձր խոնավության պայմաններում, հայտնում է Medportal-ը։


Հասկանալու համար, թե ինչպես են եղանակային պայմաններն ազդում վիրուսի տարածման վրա, գիտնականները հատուկ մաթեմատիկական մոդելներ են մշակել: Կալիֆորնիայի համալսարանից ստացված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հետազոտությունը ցույց է տվել, որ 35 °C- եւ 40 տոկոս հարաբերական խոնավության պայմաններում հիվանդ մարդու շնչուղիներից կաթիլը կարող է «թռնել» գրեթե 2․5 մետր: Եվ 5° աստիճանի եւ 80 տոկոսխոնավության պայմաններում այս հեռավորությունն ավելի քան 3․5 մ կլինի:


Ընդ որում, առավել վտանգավոր են միջին չափի կաթիլները (14-48 միկրոն): Ավելի մանրները կարող են արագ գոլորշիանալ, իսկ մեծերը երկար են մնում օդում եւ արագ ընկնում են, ընդգծում են հետազոտողները:


Հետազոտության հեղինակները կարծում են, որ սա դիմակներ կրելու անհրաժեշտության եւս մեկ ապացույց է, որոնք արդյունավետորեն կանգնեցնում են «առավել վտանգավոր» չափի կաթիլները: Նոր տվյալները նաեւ շեշտում են, որ 1-2 մետր հեռավորության պահպանումը բավարար միջոց չէ օդակաթիլային վարակների կանխարգելման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր