Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

09 հոկ 2020 14:32

Արդյո՞ք Թուրքիան կանաչ լույս է ստացել ՆԱՏՕ-ից.ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության մեջ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի դերը` ղարաբաղյան հակամարտությանը նրա մասնակցության հետ կապված: Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:


«Ես ՆԱՏՕ-ին խնդրել եմ ուշադիր ուսումնասիրել այս հարցը: Քանի որ կա մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը (Թուրքիան) մասնակցում կամ ներգրավվում է Դաշինքի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Հարցն այն է` արդյո՞ք Թուրքիան կանաչ լույս է ստացել ՆԱՏՕ-ից: Եթե ​​այո, ապա մենք պետք է իմանանք այդ մասին, եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը եւ ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի այն չմասնակցի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, այլ բարդացնում է իրավիճակը»,- նշել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր