Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

22 հոկ 2020 16:22

Մենք հանձնելու տարածք չունենք և չենք էլ հանձնի. բանակցային սեղան այսօր նստել պետք չէ, այլապես հետ կգանք

«Դիվանագիտությունը մշտապես պետք է աշխատի՝ անկախ նրանից խաղաղությո՞ւն է, թե՞ պատերազմ, հրադադա՞ր է, թե՞ ռազմական գործողություններ են տեղի ունենում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է արտակարգ և լիազոր դեսպան, դոցենտ Արման Նավասարդյանը՝ վերլուծելով վերջին ամսվա ընթացքում Արցախի դեմ ագրեսոր ադրբեջանա- թուրքական տանդեմի հրահրած պատերազմի դիվանագիտական կողմի անելիքները՝ կարծիք հայտնելով, որ մեր դիվանագիտությունը վատ չաշխատեց վերջին ամսվա ընթացքում։ 


«Մեր դիվանագիտական կորպուսին հաջողվեց լավագույն կերպով պրոպագանդել, ավելի շուտ՝ աշխարհին պարզաբանել այն, ինչ տեղի է ունենում արցախա – ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին օրերի մեր դիվանագիտական ձեռքբերումներից ամենակարևորն իմ կարծիքով այն է, որ շատ ակտիվ կերպով սկսեց աշխատել հանրային դիվանագիտությունը, որի հիմնական ռեզերվն ու ուժը Սփյուռքն է։ Այստեղ մենք գործ ունենեք փափուկ ուժի դիվանագիտության հետ, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է կատարվում այստեղ, այն, որ Հայաստանը երեք ուժերի կողմից ագրեսիայի է ենթարկվել։ Մյուս ձեռքբերումն, իհարկե, այն է, որ հիմա շատ ակտիվ կերպով բանակցություններ են ընթանում գերտերությունների հետ՝ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ։


Այս պրոցեսն ինքնին շատ կարևոր է։ Թե ինչ հետևանքներ սա կարող է ունենել, իհարկե այս պահին հստակ ասել հնարավոր չէ, որովհետև մեծ մասամբ նման միջազգային կազմակերպությունների որոշումները կամ խորհրդատվությունները միշտ չէ, որ կարող են պրակտիկ նշանակություն ունենալ, որովհետև նմանատիպ իրավիճակում, որում հիմա մենք ենք հայտնվել, հարցն առաջին հերթին լուծում է գտնում միայն և միայն ռազմի դաշտում։ Մեզ հիմա օդի և ջրի պես ռազմական ձեռքբերումներ են պետք,, որոնցով մենք կնստենք բանակցային սեղանի շուրջ»,-արձանագրում է պարոն Նավասարդյանը։


Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ դիվանագետը միակ հնարավոր և արդյունավետ գործուն մեխանիզմն է առաջարկում.«Ես հիմա առաջ եմ քաշում այսպիսի պարադիգմա՝ մեր կողմից միշտ հնչեցվել է «Խաղաղությունն այլընտրանք չունի» թեզը։ Ես հիմա կփորձեմ ապացուցել հակառակը՝ ռազմական գործողություններն այս պահին այլընտրանք չունեն, որովհետև դա իրոք այդպես է։ Ինչքան էլ հիմա մենք ասենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, բանակցային սեղան ենք ուզում, բայց փաստ այն է, որ մեր հակառակորդը դա չի ցանկանում և չի գնում այդ ճանապարհով։ Անգամ այս պատերազմական գործողություններից առաջ Ալիևը վերցրեց և հայտարարեց՝ ի՞նչ բանակցություն, մենք հարցը կլուծենք ռազմի դաշտում։ Դրա համար մենք հիմա պարտավոր ենք լինել շատ ուժեղ, կարողանանք ձեռք բերել նոր ռազմական նվաճումներ, որովհետև միայն ուժեղների հետ են նստում բանակցելու»։


Հարցին՝ հաշվի առնելով այսօրվա դրությամբ մեր ունեցած ռազմական նվաճումներն ու կորուստները, ո՞ր կետից պետք է սկսել բանակցությունները, արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանում է.«Սկսենք նրանից, որ մեզ համար տարածքների հանձնումն ընդունելի բանակցային տարբերակ չէ։ Մենք հանձնելու տարածք չունենք և չենք էլ հանձնի։ Նորից եմ կրկնում՝ մենք պետք է կարողանանք հասնել այնպիսի ռազմական լուծումների, որից հետո նրանք կգան՝ մեզանից հրադադար և բանակցային սեղան խնդրելու։ Ես, իհարկե, կողմնակից եմ հրադադարի հաստատմանը, բայց բանակցային սեղան այսօր նստել պետք չէ, հակառակ դեպքում մենք հետ կգանք մեր նախկին կետին՝ այնտեղ, որտեղից սկսել ենք, որով նրանց նորից հնարավորություն կտրվի կրկին հարձակվել մեզ վրա։ Խնդիրն այս պահին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հարցն է, այլ թուրք – ադրբեջանական ռազմական կրիգը, որը նպատակ է դրել վերացնելու Հայաստանը։ Սրա մասին է խոսքը, որը կյանքի և մահու հարց է և մենք չենք կարող չանել այն, ինչի մասին արդեն ասվեց»,- եզրափակում է թեման Արման Նավասարդյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր