10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

28 հոկ 2020 13:54

Էրդողանի սադրանքները սառը հաշվարկ են. նա միայն մեկ անգամ է ներողություն խնդրել՝ Պուտինից, բայց ոչ՝ Մակրոնից

Գերմանական հեղինակավոր Frankfurter Allgemeine Zeitung-ի լրագրող Ռայներ Հերմանն իր հոդվածում անդրադարձել է Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերություններին: Լրագրողը ճիշտ է համարել Ֆրանսիայի դեսպանին Անկարայից հետ կանչելու որոշումը, որը պատասխան էր Էրդողանի վիրավորանքին:

Գերմանիայի կառավարությունը կարող էր իր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային՝ խորհրդակցությունների համար հետ կանչելով Թուրքիայում իր դեսպանին, բայց Բեռլինը սահմանափակվեց Էրդողանի՝ Մակրոնին ուղղված վիրավորանքը «անընդունելի» համարելով՝ նշում է հեղինակը: Սակայն Էրդողանը որոշեց ավելի շատ յուղ լցնել կրակին՝ կոչ անելով բոյկոտել ֆրանսիական ապրանքները:
Հերմանը նկատել է, որ Թուրքիայի նախագահի սադրանքները կոպիտ սխալներ չեն, դրանք սառը հաշվարկ են: Էրդողանը գիտի, որ սրելով հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ կարող է լրացուցիչ քաղաքական միավորներ վաստակել իր երկրի ներսում: Փաստն այն է, որ շատ թուրքեր Ֆրանսիային բացասաբար են ընկալում այնտեղ ազդեցիկ հայկական լոբբիի և շատ քրդերի առկայության պատճառով:

Ըստ հոդվածի հեղինակի՝ Էրդողանը պատրաստ է գնալ Եվրոպայի հետ հարաբերությունների երկարաժամկետ ճգնաժամի: Խնդիրներ ունեցող Թուրքիայի տնտեսությունը ԵՄ-ի հետ Մաքսային միության արդիականացման կարիք ունի, բայց դա տեղի չի ունենա, քանի դեռ Էրդողանը ներողություն չի խնդրել Մակրոնից: Հերմանը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը միայն մեկ անգամ է ներողություն խնդրել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, 2016-ին, երբ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր