«Բայրաքթարից» հզոր է․ փորձագետը խոսել է ռուսական «Օրիոն» ԱԹՍ-ների մասին

Փորձագետը հիշեցրել է, որ սկզբնական մտահաղացման համաձայն՝ «Օրիոնը» պետք է հետախուզական ԱԹՍ լիներ, բայց մշակող ընկերությունը՝ «Կրոնշտադտը», ուսումնասիրելով ռուսական բանակի կարիքները, որոշել է ընդլայնել դրա հնարավորությունները։ Համեմատելով այսօր Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում ակտիվորեն կիրառվող Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ի հետ` գործակալության զրուցակիցը նշել է, որ «Օրիոնի» բնութագրերն ավելի բարձր են, քան թուրքական ԱԹՍ-ինը։ Նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը, որը որպես կանոն ավելի քիչ հնարավորություններ ունի, ավելի շատ օգտակար հնարավորություններ ունի, իսկ թռիչքի տևողությունն ավելի երկար է։
Ինչ վերաբերում է ոլորտի այլ առաջատար խաղացողներին, անկասկած Իսրայելն ու ԱՄՆ-ն հեռու են գնացել անօդաչու ավիացիայի ոլորտում, սակայն մենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ունենք մի շարք ավանդական գործընկերներ, որոնք կցանական ձեռք բերել մեր ԱԹՍ համակարգը»,֊նշել է Ֆեդուտինովը։ «Օրիոն» ԱԹՍ-ն Ռուսաստանի առաջին օդային հետախուզության համալիրն է ՝ անօդաչու թռչող սարքով, թռիչքի մեծ տևողությամբ, որը համապատասխանում է MALE (medium-altitude long-endurance–միջին բարձրության, թռիչքի երկար տևողությամբ) դասին։ Համալիրի խնդիրներն են օդային հետախուզություն ու պարեկությունը, ցամաքային ու ջրային օբյեկտների կոորդինատների հայտնաբերումը, տեղանքի տեղագրական նկարահանումները և այլն:
Աղբյուրը`armeniasputnik.am