Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ուներ իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու հարցում

«Սա մարդասիրական զինադադար և կրակի դադարեցում չէ, որի ուղղությամբ նախկինում աշխատել էին Լավրովը և Պուտինը, Պուտինն ու Մակրոնը, Պոմպեոն, որն այս հարցի շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Սա ավելի հեռուն է գնում: Սա խաղաղ կարգավորման հիմնական տարրերով կրակի դադարեցման ռեժիմ է: Այդ տարրերն իրականում վերջին 20 տարում քննարկվել են Մինսկի խմբում»,- նշել է Քավանոն, որը տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտության հարցով ԱՄՆ բանակցողի պաշտոնում է հանդես եկել:
Քավանոն այդ տարրերի շարքում նշել է զիջումները, խաղաղապահների մուտքը տարածաշրջան, փախստականների վերադարձը, մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, մյուս կողմից Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային միջանցքների երաշխիքը:
«Քաղաքական առումով Ռուսաստանը չի հեռվացել այն դիրքորոշումներից, որոնք աջակցում էին Մինսկի խմբի այլ համանախագահ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Միակ բանը, որը տարբերվում է այս ամբողջ ընթացքում ռուսական խաղաղապահների տեղակայումն է»,- նշել է Քավանոն, սակայն, հավելել նաև, որ կարծում է, որ Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ուներ իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու հարցում, սակայն այդ քայլին գնաց, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր վիճակ ստեղծվեց: