Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 նոյ 2020 18:03

Իսկ եթե Ադրբեջանը փորձի արդեն ունեցած հաղթանակից էլ այն կողմ գնալ... ԼՂ-ն կրկին «սառեցված» հակամարտություն է

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դադարեցվեց կրակը, իրականում շատ ավելին է, քան սոսկ ռազմական գործողությունների դադարեցում: Դրանում փաստացի կան վերջնական հաշության պայմանագրի բազմաթիվ տարրեր: Քանի որ ռազմական գործողությունների ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ նախկին պայմանավորվածությունները խախտվել են, նոր հայտարարության վերաբերյալ վատատեսությունը հասկանալի է, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ գործարքը երկարաժամկետ կլինի: Նման կարծիք է հայտնել հեղինակավոր Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, դիվանագետ Սթիվեն Սեստանովիչը:

Որքա՞ն երկար կտևի խաղաղությունը

Մոտ երկու հազար խաղաղպահի ներկայության պայմաններում նախագահ Ալիևի համար չափազանց անխոհեմ կլիներ նոր հարձակման մասին հրաման տալը՝ իմանալով, որ իր զորքերը կարող են ի վերջո կռվի մեջ մտնել ռուսական զորքերի հետ: Դեռևս հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը հստակ ակնարկել է, որ Ռուսաստանը Հայաստանին պաշտպանելու հարցով չի միջամտի, քանի դեռ ՀՀ տարածքը հարձակման չի ենթարկվել: Սակայն հիմա, երբ ԼՂ-ում տեղակայված են ռուսական զորքեր, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նրանք ստիպված կլինեն միջամտել: Մինչդեռ Ադրբեջանը, ըստ հիշյալ հայտարարության, իրավասու չէ նախանշված ժամկետից շուտ պահանջել ռուս խաղաղապահների դուրսբերումը: Եթե Ադրբեջանը փորձի արդեն ունեցած հաղթանակից էլ այն կողմ գնալ ու վերցնել ամբողջ ԼՂ-ն, իրեն ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի, նույնիսկ եթե ռուսական զորքերի հետ բախումից հնարավոր լինի խուսափել: Այս պարագայում Ադրբեջանը ստիպված կլինի ընտրություն կատարել հայ բնակչության էթնիկ զտումների և դաժան շրջափակման միջև:

Կարո՞ղ է դիվանագիտությունն ամրապնդել խաղաղությունը

Նույնիսկ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն, դժվար թե դրանց հաջորդեն դիվանագիտական լուրջ քայլեր. Ալիևը հրապարակավ բացառել է ԼՂ ինքնավարության կարգավիճակի հնարավորությունը, քանի դեռ ինքը նախագահ է: Իսկ Հայաստանի համար ներքաղաքական բանավեճերում գլխավոր հարցը լինելու է՝ ում վրա դնել ռազմական պարտության մեղքը: Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունն Ադրբեջանի հետ երկխոսելու համար քիչ խթաններ կունենա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր