Տեսանյութ․Աֆղանստանում ջրհեղեղների և սողանքների պատճառով առնվազն 42 մարդ է զոհվել          Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով       Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար    

08 փետ 2021 11:01

Արցախում ականի վրա պայթել է ադրբեջանցու մեքենան՝ մեկը զոհվել է , մյուս երկուսը անհետ կորել

Արցախից զավթված Մեխակավանի շրջանում ականի վրա պայթել է Ֆիզուլիի շրջանի ադրբեջանցի բնակչի մեքենան: Qafqazinfo-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով զոհ կա:


Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 4-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչ Շահին Գուլիևը դիմել է ոստիկանության բաժին և հայտնել, որ անհայտ կորել են իր եղբայր Մեհման Գուլիևը, ինչպես նաև Իլգար Ահմեդովը և Մուստագիմ Ալեսկերովը:


Այս տեղեկատվության ստուգման ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ փետրվարի 7-ին Մեխակավանի շրջանում հակատանկային ականի վրա պայթել է Իլգար Ահմեդովին պատկանող ՎԱԶ-2106  ավտոմեքենան: Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է Մեհման Գուլիևի դին: Իլգար Ահմեդովի և Մուստագիմ Ալեսկերովի որոնումները շարունակվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր