10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

09 փետ 2021 15:20

Բայրաքթարների թեման ցավոտ է.100-ավոր միլիոն դոլարներ են ծախսվել և 10-յակ տարիներ, հրաշքի՞ ենք սպասում

Հարվածային ԱԹՍ-ների մասով՝ ասեմ, որ դրանք հիմա պետական փորձարկումներ են անցնում, որն ավարտվելուց հետո դրանք կներդրվեն սերիական արտադրության։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։


Նա ընդգծեց, որ հարվածային ԱԹՍ-ների մասով ցուցադրվել են փորձարկումները, սակայն դրանց սերիական արտադրության մասին երբեք հայտարարություն չի եղել։ «Ընդ որում՝ տարանջատենք արտրադրումը կիրառումից, այն միջոցները, որ տրամադրվել են մեր ԶՈՒ-ին՝ կիրառվել են, հատկապես, հետախուզական ուղղությամբ։ Այն, որ հրապարակված նյութերը քիչ են՝ դա պայմանավորված էր նրանով, որ հետախուզական նյութերը չեն հրապարակվում։ Իրականում մենք էլ այդ նյութերին ծանոթ չենք»։


Նա նշեց, որ այժմ փորձ է արվում ավելի շատ զինատեսակներ արտադրել Հայաստանում և նվազեցնել ներմուծումները։ «Մենք կարիք ունենք, որ մեր առաջնագծի թիկունքում լինեն հնարավորություններ, որոնք կարողանում են մատակարարել առաջնագծի պահանջը։ Ինձ համար միշտ հարց է եղել, թե ինչու այս պարզ խնդիրը լուծված չի եղել։ Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանը բազմաթիվ գործարաններ ունի, մենք դա որպես առաջնահերթություն ենք դիտարկել և հնարավորինս տեղայնացնում ենք այն զինատեսակները, որոնք հնարավոր է այստեղ արտադրել»։


Արշակյանն ասաց, որ թե հայկական, թե սփյուռքի անհատների և կազմակերպությունների աջակցությունն է եղել պատերազմի ընթացքում մշակված և գրեթե ավարտին հասցված որոշակի ուղղություններով ծավալային տարբեր ծրագրերի իրագործումը։ «Թե միջոցների տրամադրման, թե կոմպոնենտների մատակարարման, թե ֆինանսական միջոցների տրամադրման տեսանկյունից անգնահատելի ավանդ են ունեցել մի խումբ անհատներ ու կազմակերպություններ։ Նախաձեռնություններ են եղել Հայաստանում գալ և նոր արտադրություններ հիմնել։ Մենք ակտիվ կապ ենք պահում այդ կազմակերպություննների հետ, որպեսզի գան տեղայնացնեն այդպիսի արտադրությունները, հատկապես, եթե իրենք արտահանմանն են միտված»։




Ինչ վերաբում է մեղադրանքներին, թե հայկական արտադրողները կարող էին ԱԹՍ-ների պահանջարկը բավարարել, սակայն գնումներ չեն արվել՝ նա նշեց, որ նման հարցադրումն ի սկզբանե սխալ է, քանի որ նախ այն ուղղությունները, որոնցով կարելի էր սերիական արտադրություն դնել, դրանք միայն հետախուզական ԱԹՍ-ներն էին, ընդ որում՝ նրանք այդ մակարդակի հասել են միայն 2020 թ-ին։ Եթե այդպիսի պատվերներ պետք է դրվեին, դրանք պետք է պլանավորվեին 2021 թ-ի համար։ 2021-ի պլանավորման մեջ հայկական բազմաթիվ արտադրատեսակներ կան։ Եկեք պարզ խոսենք, Հայաստանում բարդ արտադրանքների քանի՞ գործարան գիտեք, անգամ քաղաքացիական ոլորտում։ Մենք արտադրանք տալու լրջագույն խնդիրներ ունենք, թե վերահսկողության, թե ստանդարտների, թե արտաքին շուկա դուրս գալու, այս հարցերը պետք է ընդունենք։ Հատկապես, պաշտպանական ոլորտում լուրջ ջանքեր գործադրենք։ Մեր հասարակության համար էլ ցավոտ թեմա է, օրինակ, այդ Բայրաքթարների թեման։ Պետք է հասկանանք, թե դրա համար որքան միջոց է ներդրվել՝ քանի տարում, եթե մենք այդ հարցը չենք տալիս, ապա հրաշքի ենք սպասում։ Պետք է իմանանք որ 100-ավոր միլիոն դոլարներ են ծախսվել և 10-յակ տարիներ։ Մենք պետք է ինստիտուցիոնալ լուծումների գնանք և դա շատ արագ չի լինում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր