Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 մար 2021 11:00

Ռուսական ՌԷՊ-ն «ունակ չէ» հակազդել թուրքական Bayraktar ԱԹՍ-ներին

Baykar-ի գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական միջոցներն «ունակ» չեն հակազդել թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերին: Այդ մասին նա պատմել է Twitch-ի լրագրող Իբրահիմ Հասքոլօղլուին:

«Ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը չեն կարողացել կանգնեցնել Bayraktar TB2-ն անգամ մեկ ժամով»,-պնդում է նա: Baykar-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ ընկերությունը ստեղծել է անօդաչու թռչող սարքի պաշտպանություն ՌԵՊ միջոցներից, ուսի այն «միշտ կլինի օդում», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն ունի արդյունավետ պաշտպանություն թուրքական ԱԹՍ-ների դեմ պայքարում: Դրանցից են «Տօռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիները: Դրանք միաժամանակ հայտնաբերում են 48 թիրախ, ուղեկցում տասնյակներն ու խոցում չորս նշանակետ: Bayraktar TB2-ը գոյատեւելու շանսեր չունի՝ հայտնվելով այդ զենիթահրթիռային համալիրի գործողության գոտում, համարում են մասնագետները:

ՆԱՏՕ-ի՝ Օդային ուժերի առաջադեմ փորձի միավորված կենտրոնի զեկույցում նաեւ նշված է, որ ռուսական զենիթաթնդանոթային Պանցիր-Ց1 համալիրները իդեալական միջոց են ռազմական ԱԹՍ-ների դեմ պայքարում, ինչպես նաեւ դրանք ներկայացնում են ահագնացող սպառնալիք ՆԱՏՕ-ի համար, ուստի անհրաժեշտ է չեզոքացնել դրանց ներգրավումը պայքարի մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր