Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

09 մար 2021 13:39

Հայաստանում եւ տարածաշրջանում ամեն ինչ հանգսիտ չէ, բայց հանրությանը դուք սթրեսի եք ենթարկում

Ինչքան ավելի քիչ ներքաղաքական պրոբլեմներ, այնքան ավելի բարենպաստ մթնոլորտ արտաքին քաղաքական պրոբլեմները լուծելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն՝ անդրադառնալով գերիներին վերադարձնելու գործընթացին։


«Դուք չգիտե՞ք՝ Ադրբեջանը ինչ  տեսակի պետություն է, կարո՞ղ է մենք խոսում ենք եվրոպական կամ ԵՄ անդամ երկրի մասին, որ դուք ասում եք իր պարտականությունները չի կատարում։ Հենց այդպես կարող է եւ իր պարտականությունները չկատարել, Ադրբեջանն այնպիսի պետություն է, որ կարող է ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքը, եթե դրա համար քաղաքական նախապայմաններ է տեսնում։ Հիմա մեր կողմից նայենք. մեզ համար արտաքին քաղաքական բանակցային սեղանին ավելի նպաստավոր ո՞նց է, որ Բաքվում պրոբլեմներ կա՞ն, թե՞ որ չկան, իրենց ներքաղաքական անկայունությունը մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս, մեզ օգուտ է, մեր մոտի անկույնությունն էլ իրենց է օգուտ։ Չեմ ասում, որ քաղաքական գործընթաց չպիտի լինի, բայց պետք է  ոսկե միջինը գտնել»,– ասաց նա։




Դիտարկմանը, որ տեսակետներ կան, թե Ադրբեջանը փորձում է գերիների հարցը երկարաձգել՝ Հայաստանից այլ զիջումներ կորզելու համար, Արման Եղոյանն ասաց, թե գերիների հարցով այլ զիջումներ հնարավոր չէ  կորզել։


Լրագրողների դիտարկամը, որ վերջին օրերին քննարկվում է Տավուշում չափագրումներ անելու թեման, իմքայլական պատգամավորն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է վերջին օրերին բարձրացված աղմուկը։ Նա նշեց, որ իրեն հուզող հարցերի պատասխանները լսել է Տավուշի մարզպետից ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից։


«Հանրությանը դուք սթրեսի եք ենթարկում, հանրությունը շատ իզուր չի վստահում պաշտոնական տեղեկատվությանը։ Ձեզանից էլ է գալիս, եթե գնաք գրեք, որ վայ, պանիկա է եւ .... այսինքն ընթացքից էլ է կախված, մենակ մենք չէ՞ սրան հետեւում։ Մեկը գնացել՝ ֆեյսբուքում գրել էր, թե այստեղ ժողովուրդն այնքան է կորցրել դիմադրողականությունը, որ ասում է՝ սա թուրքինն է, նա՝ թուրքինը, դա ասելու բա՞ն է, ո՞ւմ ենք մենք դրանով հուշում։ Կամ ո՞վ է դա ասել, կարող է մի 70 տարեկան հովիվ է ասել»,– նշեց նա։


Լրագրողների դիտարկմանը, որ կարելի է արձանագրել՝ Տավուշում ամեն ինչ հանգիստ է, Եղոյանն ընդգծեց,  թե Հայաստանում եւ տարածաշրջւանում ամեն ինչ հանգսիտ չէ։


«Մենք շատ պայթունավտանգ տարածաշրջանում ենք ապրում, Տավուշում մենք ունենք նույնքան խնդիր, որքան ունենք Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Երեւանում։ Մեր սահմաններից 300 կմ այն կողմ մի քանի տարի առաջ տեղի է ունեցել եզդիների ցեղասպանություն, շատ բարդ տարածաշրջանում ենք մենք ապրում։ Ես չեմ ասում, որ կարող ենք քնել եւ ոչնչի մասին չմտածել, բայց  պանիկա տարածել էլ պետք չի, այլ պետք է շատ ձիգ ու պինդ կանգնել, ինֆորմացիան տարածելուց առաջ հաշվի առնել, որ այն լսում են նաեւ թշնամի պետությունում, բազմակողմանի վերլուծել այդ ինֆորմացիան եւ տեղեկատվական անվտանգությունն ապահովել»,– հավելեց իշխող ուժի պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր