Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

16 մար 2021 13:16

Ո՞ր ախտանիշն է ցույց տալիս COVID-19-ի բարենպաստ ընթացքը

COVID-19-ից ապաքինված մարդը վերջերս նկատել է, որ իր ձեռքերի մատների եղունգները լուսադիոդային լապտերի լույսի տակ լուսարձակում են: Նա այդ մասին գրել է «Խաբր» կայքում: Պարզվում է, որ այս էֆեկտը լավ հայտնի է եւ նկարագրվել է:

Գրառման հեղինակը լապտերը թեստավորել է իր ծանոթների վրա, որոնք հաղթահարել էին կորոնավիրուսային ինֆեկցիան, եւ հայտնաբերել է, որ նրանցից մոտ 10-ի մոտ նույնպես եղունգները լույս են արձակել, հայտնում է Medportal.ru-ն: Մի տղամարդու դեպքում, որը դեռեւս մեկ տարի առաջ էր COVID-19 տարել՝ Ռուսաստանում համաճարակի առաջին ալիքի ժամանակ, ոտքի բթմատների եզրին մնացել է «հստակ պայծառ շերտ»:

Հեղինակների խոսքով՝ համացանցային որոշ հրապարակումներում կորոնավիրուսային ինֆեկցիայից հետո եղունգների լուսարձակումը կապում են «կորոնավիր» դեղամիջոցի ընդունման հետ. սա ֆավիպիրավիրի վաճառքի ապրանքային անվանումն է:

Բժշկական թունաբան, գիտական լրագրող Ալեքսեյ Վոդովոզովը պորտալին հայտնել է, որ այս երեւույթը կոչվում է բիոլյումինեսցենցիա, եւ այն առաջացնում է ոչ միայն ֆավիպիրավիրը, այլեւ հիդրօքսիքլորոքինը, որը լայնորեն կիրառվել է համավարակի առաջին ալիքի ժամանակ:

«Կարելի է ենթադրել, որ կա՛մ դեղի մոլեկուլը, կա՛մ դրա մետաբոլիտները գործում են ինչպես լյումինաֆոր: Եվ եղունգներում կուտակվելով՝ ուլտրամանուշակագույնի ազդեցությամբ էներգիան վերադարձնում են լույսի ձեւով: Կարող են լուսարձակել նաեւ մազերը, դրանք նույնպես լավ են կուտակում»,- ասել է Վոդովոզովը:

Ֆավիպիրավիր ընդունելուց հետո լուսարձակող մազերի եւ եղունգների էֆեկտը մանրամասն նկարագրել է նաեւ գիտնականների խումբը: Նրանց խոսքով՝ լուսարձակումն իսկապես առաջանում է մոտաբոլիտների կուտակմամբ: Համանման երեւույթ են առաջացնում նաեւ այլ դեղամիջոցներ, օրինակ՝ տետրացիկլին ընդունելու դեպքում եղունգները դեղին փայլ են ստանում, իսկ քինակրին-հիդրոքլորիդի դեպքում՝ դեղնականաչավուն:

Ալեքսեյ Վոդովոզովը բացառում է, որ այս էֆեկտը կարող է առաջացնել բուն SARS-Cov-2 վիրուսը: 

«Դեղերից շատերի դեպքում այսպիսի էֆեկտը հնարավոր է, քանի որ կարող են լինել բարդ օտարածին մոլեկուլներ: Իսկ վիրուսը հավաքվում է մեզնից՝ ձեզ հետ միասին, այնտեղ ամեն ինչ յուրային է եւ չլուսարձակող»,- ասել է փորձագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր