Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը    

24 ապր 2021 12:34

Եվ ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ.Մարգարիտա Սիմոնյան

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը։


«Որքան մարդ կա աշխարհում, այնքան էլ հիմարների տեսակներ»,- ասում էր իմ նենեգա Նարուտի Ներսեսյանը։ Նա չէր կարողանում կարդալ եւ գրել, բայց ինձ սովորեցրել է աղոթել, վախենալ Աստծուց եւ չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքում յաթաղան կա։ 1915թ.-ին նրա աչքի առաջ յաթաղաններով կտրել են նրա ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։ Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից. նետվել է բարձր ափից ու խեղդվել։ Ողջ են մնացել Նարուտին եւ նրա կրտսեր քույրը՝ Ալիսան. ի պատիվ նրա հետագայում անվանել են իմ կրտսեր քրոջը։ Նրանց հայրը մահվանից առաջ հասցրել է նրանց ոսկեդրամ տալ, որը նախատատս թաքցրել է այտի ետեւում։ Նրանց երկուսին՝ կապուտաչյա, բաց մազերով երեխաներին, վերցրել են թուրքական ընտանիք. գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում՝ ամուսնացնելու համար՝ արյունը խառնելու նպատակով։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում, մինչ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները եւ օգնել փախչել Ղրիմ։ Այդպես իմ ընտանիքի հայրական ճյուղը բնակվել է ռուսական Ղրիմում։ Ինչ է կատարվել նենեգայի քրոջ՝ Ալիսայի հետ, մենք չգիտենք»,- կիսվել է Սիմոնյանը։
Իմ մյուս նախատատը ցեղասպանության ժամանակ մոտ 5 տարեկան է եղել։ Նախքան յաթաղաններով մարդիկ տուն են մտել, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ եւ հենել պատին։ Նա այնտեղ կանգնած է եղել ու լսել՝ ինչպես են սպանում իր բոլոր հարազատներին։ Իսկ ընտանիքներն այն ժամանակ մեծ էին, եւ նա այդպես երկար է կանգնած եղել։ Նրան այդպես էլ չեն նկատել։ Նա այդպես կանգնած է մնացել, մինչ յաթաղանները գնացել են, եւ նրան արձակել են թուրք հարեւանները»,- պատմում է Սիմոնյանը։


Մարգարիտան պատմել է, որ մինչեւ հիմա հիշում է իր նենեգայի «կոպիտ ձեռքերը, օսլայած վարագույները, սխալ ռուսերեն խոսքը» եւ ամենն, ինչ վերջինս պատմել է իրեն։ «Եվ ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ»,- եզրափակել է Սիմոնյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր