Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

12 հուն 2021 10:54

Ես հիասթափված եմ Բաքվից.Ադրբեջանը չեղարկել է ռուսաստանցի հայտնի մեկնաբանի Գենիչի հավատարմագրումը Արցախ այցելելու պատճառով

Ռուս սպորտային մեկնաբան Կոնստանտին Գենիչը տեղեկացվել է Եվրո-2020-ին իր հավատարմագրումը չեղարկելու մասին, քանի որ այցելել էր Արցախ. իր թելեգրամյան ալիքում հայտնել է լրագրողը:


«Քանի այդպիսի խառը իրավիճակ է, ես, երևի, արտահայտվեմ: Այո, խոսքը վերաբերում է Ադրբեջանին և նրանց պահվածքին: Մասնավորապես` ադրբեջանական կողմին, որը պատասխանատու է հավատարմագրեր տրամադրելիս «անձի ինքնությունը ստուգելու» համար: Համապատասխանաբար, ըստ Միշա Մոսակովսկու և Նոբելի (Առուստամյան) հետ կապված իրավիճակի:


Հավատարմագրումս հաստատվել էր, ես ՈՒԵՖԱ-ից նամակ ստացա նույնականացման համար, բոլոր ստուգումները անցա: Ամեն ինչ հիանալի էր: Մնում էր միայն ստանալ: Բայց, ըստ ամենայնի, Նոբելի հետ կապված պատմությունն այնքան էր նրանց ցավ պատճառել, որ «Մատչ Թիվի»-ի հավատարմագրված լրագրողների ցուցակը վերանայելուց հետո նրանք հիշել են, որ 2009-ին ես նույնպես եկել եմ Ղարաբաղ և այնտեղ մասնակցել եմ ԱՊՀ և Բալթյան երկրների ֆուտբոլային մրցաշարին:


Այսօր զանգ է եղել Ադրբեջանից:


- Հավատարմագրում ստացե՞լ եք:


- Ձեզ ինչ:


- Դուք 2009-ին Ղարաբաղում էիք: Տեղյա՞կ եք, որ խախտել եք օրենքը:


- Ես դա չեմ մեկնաբանում: Հարցերի դեպքում կապվեք ալիքի մամուլի ծառայության հետ:


- Լավ. ներողություն անհանգստացնելու համար:


5 րոպե անց իմ փոստին ես ՈՒԵՖԱ-ից նամակ ստացա, որում գրված էր. «Դուք չեք անցել ստուգումը, Ձեզ չի թույլատրվել հավատարմագրում ստանալ ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ -2020-ի համար: Ձեզ մերժել են հավատարմագրել»:


Ես իսկապես չեմ հասկանում՝ ինչո՞ւ խառնել քաղաքականությունն ու սպորտը, հատկապես` առաջնության բացման օրը: Հուսով եմ` իմ հարցը կլուծվի, հավատարմագրումս կհաստատվի, ես դեռ կկարողանամ ստանալ այն և աշխատել այս ԵՎՐՈ-ում: Իսկ եթե ոչ...


Ավաղ, ես հիասթափված եմ Բաքվից», - ասել է Telegram-ի իր ալիքում մարզական լրագրողը:


Հիշեցնենք, որ այս պատմությունը սկսվել էր հունիսի 8-ից, երբ Բաքուն մերժել էր հավատարմագրում տալ հայտնի ռուսաստանահայ մեկնաբան Նոբել Առուստամյանին։ Գործին միջամտել էին ՌԴ ԱԳՆ-ն ու ՈՒԵՖԱ-ն, արդյունքում` խնդիրը կարգավորվեց` ոչ Ադրբեջանի սրտով։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր