Եթե առաջիկա 7-10 օրերի ընթացքում համաճարակի աճի միտումը պահպանվի,Վրաստանում կարող է դաշտային հոսպիտալների բացման անհրաժեշտություն զգացվի
Եթե առաջիկա 7-10 օրերի ընթացքում համաճարակի աճի միտումը պահպանվի, Վրաստանում ստիպված կլինեն մոբիլիզացնել լրացուցիչ հյուրանոցներ: «Մտածում ենք նաև այն մասին, թե որն է լինելու դաշտային լուծումը, որի կարիքը նախկինում չենք ունեցել», – ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով, հիվանդանոցային հատվածն աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ, օրական դեպքերի թիվը գերազանցում է 5000-ը։
Հարցին, թե ո՞ր դեպքում տեղի կունենա անցում դաշտային հոսպիտալներին, Գաբունիան նշել է, որ այսօր դրա մասին խոսելը բարդ է։
«2-3 օրերի ընթացքում մոբիլիզացվել է մինչև 7500 մահճակալ: 8000 -ը մեր առավելագույնն է: Սա մահճակալային այն ֆոնդն է, որը մենք կարող ենք հատկացնել հիվանդանոցային հատվածից: Սրան գումարվելու է հյուրանոցների թիվը»,-ասել է փոխնախարարը:
Վերջին 10 օրում երկրում գրանցվել է 362 մահ: