Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

18 օգոս 2021 15:37

Ձեզ մոտ հարց չի առաջացել՝ ինչու՞ են Եռաբլուրը հաստ շերտով բետոնապատում

Ֆեյսբուքյան հարթակում օգտատերերից մեկը՝ Արեգ Բարսեղյանը, գրել է, որ Եռաբլուրը հաստ շերտով բետոնապատում և տղաների շիրիմները թաքցնում բետոնե շերտի տակ։

«Տղաների շիրիմները թաքցնում են բետոնի շերտի տակ։
Ձեզ մոտ "ինչու՞" հարց չի՞ առաջեցել։
Ես ձեզ կասեմ, թե ինչու։

Անձամբ շփվելով անհետ կորածների ծնողների հետ` գիտեմ, թե ինչպես են այդ մարդկանց համոզում 30% ԴՆԹ համընկնումով մարմինը ճանաչել որպես իրենց երեխա ու տանել հուղարկավորել։ Կան հայտնի դեպքեր, երբ հուղարկավորությունից որոշ ժամանակ անց պարզվել է, որ սխալ անվամբ, այլ մարդու տվյալներով է հուղարկավորվել զինվորը։
Նման փնթիձևով իրականացված նույնականացման արդյունքում վաղ թե ուշ լինելու է արտաշիրիմում պահանջողների զգալի աճ։
Սա բացի շարքային սրբապղծությունից նաև փորձ է անհնարին դարձնել հետագայում արտաշիրիմումները»,- կարծում է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր