Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

28 օգոս 2021 11:52

Տեսանյութ.4 կողմը թուրք է, մեր ձեռքն էլ` մենակ կոպալներ.Շորերով ենք քնում–զարթնում, զարթնելուց հետո էլ բոլոր պատուհաններից նայում, նոր դուրս գալիս

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Սյունիքի Որոտան գյուղում այն ժամանակ, երբ ադրբեջանցիները դեռ ճանապարհը չէին բացել։ Հիմա ճանապարհի 2 կողմում զիգզագաձև տեղադրված են բետոնե բլոկներ, որոնց հարևանությամբ տեղակայվել են նաև ռուսական սահմանապահ ուժերի հենակետեր։


Սյունիքի Որոտան գյուղը երկրորդ օրն է, ինչ շրջափակված է ադրբեջանցի զինծառայողների կողմից։ «Շորերով ենք քնում–զարթնում, զարթնելուց հետո էլ բոլոր պատուհաններից նայում, նոր դուրս գալիս»,–Sputnik Արմենիայի նկարահանող խմբի հետ զրույցում պատմում է Որոտանի բնակիչ Արմինե Գրիգորյանը։ Որոտանից տարրական հնարավորություն չկա Գորիս գնալու, իրեր գնելու։


«Գյուղում ահավոր վիճակ ա, ժողովուրդը երկու սարի արանքում։ Երեկ կարդում էի Facebook-ում մարդիկ Երևանից գրում էին` իբր սուտ ա, Որոտանի ճանապարհը փակ չի։ Էն ժամանակ էլ ասում էին՝ Շուշին հանձնել են, էլի մարդիկ ասում էին` սուտ ա, վերջում` ի՞նչ պարզվեց։ Չի կարելի էլի սուտ խոսել։ 50-70 զինված ադրբեջանցի կանգնած փակել են ճանապարհը։ Հաց հազիվ ա հասնում։ Եկեք դուք մեր տեղը ապրեք, մենք գանք Երևանում ապրենք»,–ասում է Գրիգորյանը։


Որոտանից այժմ դեպի Գորիս և առհասարակ այլ բնակավայրեր մեկ ճանապարհ կա` Խոտ գյուղով, բայց այն անբարեկարգ վիճակում է, միայն ամենագնաց մեքենաներն են կարողանում անցնել դրանով։


«Տենց տիպի ավտո երկու–երեք հատ կա գյուղում։ Քաջարանի, Երևանի աշխատողները չեն կարում գործի հասնեն։ Հինգ օրից դպրոցը կսկսի, մեր դպրոցի ուսուցիչների կեսը Գորիսից ա, դա ի՞նչ պիտի լինի։ Շտապօգնություն չի կարա գա, իսկ մենք հղի ունենք, վատառողջներ, մեծեր։ Ու բոլորիս հետ էլ կարա մի բան պատահի, ահավոր սթրեսային վիճակ ա…Ես տանը երկու տարեկան փոքրիկ ունեի, էսօր ուղարկեցի Գորիս։ Որ սենց գնա` մարդ չի մնա գյուղում»,–ասում է Գրիգորյանը։


Ասում է` այսօր մի կերպ հաց են փոխանցել ռուս խաղաղապահների միջոցով։ Բայց հացը չի ամենակարևորը։


«Ես անվտանգ սահման եմ ուզում, ուրիշ ոչ մի բան, որ հանգիստ քնեմ, արթնանամ, իմ բաղում աշխատեմ»,–ասում է Որոտանի բնակչուհին։


Նրա համագյուղացի տղամարդիկ վստահ են` միայն մեկ լուծում կա. պետք է զինել գյուղացիներին։


«Մեր չորս կողմը թուրք ա, մեր ձեռքն էլ մենակ` կոպալներ։ Շուտվանից դեռ պիտի զինեին գյուղին, հազար անգամ էս հարցը բարձրացրել ենք։ Բայց նորմալ զենք, ոչ թե շշեր», – ասում է գյուղացիներից մեկը` նկատի ունենալով մի քանի օր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած շշերով միջադեպը։


Նրա ընկերն էլ դիմում է պատգամավորներին ու վարչապետին։ «Խորհրդարանում որ իրար միս են ուտում, դրա տեղը թող գան, ժողովրդին համախմբեն։ Փաշինյանը թող մտածի` ինչ անի։ Մի ղեկավար էսքան ժամանակ ա չի եկել գյուղ, մեր հետ խոսա, մի խորհուրդ տա, որ ժողովուրդը վաղը մյուս օրը չփախնի»,–ասում է նա։


Մյուսն էլ ծաղրում է Փաշինյանի հայտարարած «այլընտրանքային ճանապարհը»` ասելով, թե դա տասը տարի հետո նոր կկառուցվի։


«Էս գյուղում արդեն ապագա չկա, սաղ ջահել ընտանիքներ են, ոչ մեկն էլ ստեղ չի մնալու, բոլորն էլ մտածում են` ոնց գնան»,–ասում է նա։


Հարցին` գյուղում շատ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ասում է` 99 տոկոսը։ (Իրականում, իրոք, մեծամասնությունը քվեարկել է Փաշինյանի կուսակցության օգտին, բայց 65 տոկոսը` 163 մասնակցածներից 105-ը)։ Sputnik Արմենիայի հարցին` բա չե՞ք փոշմանել, մի որոտանցի ասում է. «Փոշմանելը գիտես ոնց… Հլը սպասում ենք։ Եթե արդյունքի հասնի, չենք փոշմանի։ Եթե չէ...»,–ու ձեռքը թափ է տալիս։


Նշենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Տեղում էին հայ և ռուս սահմանապահները, ընթանում էին բանակցություններ, որոնց արդյունքում էլ ճանապարհն արդեն բաց է։ Այն, սակայն, այնուամենայնիվ, առաջվանը չէ. ճանապարհի երկու կողմերում զիգզագաձև տեղադրված են բետոնե բլոկներ, որոնց հարևանությամբ տեղակայվել են նաև ռուսական սահմանապահ ուժերի հենակետեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր