10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

08 հոկ 2021 12:16

Հետագայում անչափ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտելը.Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա

Այսօրվա իշխանությունները սահմանային իրավիճակին տիրող տեղագրական իրադրությունը կապում են վարչատարածքային բաժանումների օրենքի հետ, որը մեզ համար անընդունելի է, այն ներքին սպառման համար է. եթե նույնիսկ այդ օրենքը գոյություն ունի, ապա նոյեմբերի 9-ին կանգնեցրած պատերազմից հետո մենք իրավունք չունեինք այդ հատվածներում Ադրբեջանին հանձնել այն ռազմավակարական բոլոր կետերն ու ճանապարհները, որոնք վիճելի են մեր և Ադրբեջանի միջև: Հետագայում անչափ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտելը, եթե ռեալ սահմանազատում լինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա այն կարծիքին է, որ պատերազմի սպառնալիք միշտ էլ կա. «Այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են, չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի»,- նշեց նա:
 
Իշխանությունները հասարակությանը մոլորեցնում են սահմանային իրավիճակի և անվտանգային հարցերի վերաբերյալ նրան հուզող մտահոգություններին արձագանքելիս:

«Այս վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի  գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իր հիմնական աշխատանքն իրականացներ»,- հայտարարեց Օհանյանը:

Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության համար այս իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ նրա երկու պատգամավորները գտնվում են անազատության մեջ և այսօր նրանք ի վիճակի չեն իրենց պատգամավորական պարտականությունները կատարել:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ ստեղծված իրավիճակը ստիպում է, որ իրենք համապատասխան միջոցներ ձեռնակեն, որպեսզի կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը ստիպեն հարգել մարդու ազատության իրավունքը և պատգամավորի անձեռնմխելիության առաջնայնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր