Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 նոյ 2021 11:58

Ռուսաստանում կարծում են, որ Երևանը արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության խնդիր է դրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հերթական ագրեսիայից առաջ, մոտ տասն օր շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ավելի ու ավելի հաճախակի էին բարձրաձայնում այն մասին, որ Հայաստանում նոր թափ է ստացել հակառուսական հիստերիան: Նշում էին, որ այս դաշտում «առաջամարտիկներն» են ոչ միայն ԱԺԲ-ն, որի առանձին ներկայացուցիչներ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, նույնիսկ սպառնալիքներ են հնչեցնում ռուս խաղաղապահների ու Ռուսաստանի դեսպանատան հասցեին, ոչ միայն այս թեմայում «մշտական» ունեցող, այսպես կոչված, սորոսականները, այլև հենց իշխանության առանձին շրջանակներ, որոնք Արցախում և Հայաստանի սահմաններում տեղի ունեցող ցանկացած բախում կամ միջադեպ փորձում են ռուսների «գրպանը» գցել:


Եվ ահա, նախօրեի իրադարձությունների ֆոնին ռուսական ԶԼՄ-ները հատուկ շեշտադրումներ են անում այն հանգամանքին, որ ԱԺ նիստում մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորները «հերթով-շարքով» օգնության էին կանչում Ռուսաստանին՝ միևնույն ժամանակ շանտաժ անելով Մոսկվային, թե հակառակ դեպքում կդիմեն այլ ուժերի: Ռուսաստանյան մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ ոչ միայն նոյեմբերի 16-ի իշխանական ելույթներն ու հայտարարությունները, այլև վերջին շրջանում առավել սրված հակառուսական «քաոսը» հուշում են, որ պաշտոնական Երևանը արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության խնդիր է դրել:


Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ԱԺ նոյեմբերի 16-ի նիստի բոլոր ելույթներն անխտիր մշակված կամ հաստատված են «ամենավերևում», այն է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այն, որ ՔՊ-ում ելույթների գերակշիռ մասը նախապես համաձանեցվում է, նորություն չէ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս դեպքում աշխատել են ամեն մի ձևակերպման վրա, որպեսզի «կուրսը» նույնական լինի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր