Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

11 դեկ 2021 16:45

Օմիկրոնի շտամը արագ կարող է թոքաբորբ առաջացնել՝ թույլ տալով նոր մոդիֆիկացիայի վիրուսին «ավելի արագ իջնել թոքեր»

Օմիկրոնի շտամով վարակման դեպքում թոքաբորբը կարող է ավելի արագ զարգանալ, քան մյուս շտամների դեպքում: Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Ալեքսանդր Սեմյոնովը (Ռուսաստան)։


Նրա խոսքով՝ նոր շտամով վարակվելիս մարդու մոտ հաշված օրերի ընթացքում կարող է թոքաբորբ զարգանալ։ Համավարակի նախորդ փուլերում, երբ կորոնավիրուսի այլ տարբերակներով վարակում էր տեղի ունենում, վարակվելուց մինչեւ թոքաբորբի սկիզբը տեւում էր 10-11 օր։ Հիմա այն կարճացել է՝ մոտ 3-5 օր։


Ըստ մասնագետի՝ վիրուսի նոր տարբերակի` թոքերի էպիթելի հետ փոխազդելու կարողությունը կատարելագործվել է: Դա թույլ է տալիս նոր մոդիֆիկացիայի վիրուսին «ավելի արագ իջնել թոքեր»՝ հրահրելով դրանց բորբոքումը։
Թոքաբորբը կարող է ունենալ հետեւյալ ախտանիշները.


խորխով հազ, արյան հետքերով,
ջերմություն, սարսուռ,
կրծքավանդակի ցավ, որը սրվում է խորը շունչելու, հազի ժամանակ,
հոգնածություն, թուլության զգացում,
հեւոց, շնչահեղձություն:
Նորմայից ցածր մարմնի ջերմաստիճանը նույնպես կարող է թոքաբորբի հավանական նշան լինել: Երբեմն` սրտխառնոցը: Տարեց մարդկանց մոտ թոքաբորբը կարող է դրսեւորվել հոգեկան շփոթությամբ, ապակողմնորոշմամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր