Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

25 հուն 2022 16:59

Օմիկրոնով վարակվելուց հետո որքա՞ն ժամանակում կարող է թոքերի ախտահարում զարգանալ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքում թոքերի վնասումն առաջանում է հիվանդության 9-10-րդ օրվանից հետո։ Այս մասին «Լենտա»-յի հետ զրույցում հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի կլինիկական եւ վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայը։

«Թոքերում օմիկրոնը 10 անգամ ավելի դանդաղ է տարածվում, ուստի եւ հազվադեպ է ազդում դրանց վրա: Այնուամենայնիվ, թոքերի վնասման զարգացում օմիկրոնի դեպքում եւս կարող է հանդիպել: Դա սովորաբար որոշ դեպքերում նկատվում է հիվանդության 9-10-րդ օրվանից հետո»,- ասաց մասնագետը։
Նրա խոսքով՝ վերին շնչուղիներում օմիկրոնի կոնցենտրացիան 10 անգամ ավելի մեծ է, քան դելտա շտամում:

Ռիսկի խմբում, ըստ փորձագետի, առաջին հերթին խրոնիկական հիվանդություններով հիվանդներն ու տարեցներն են։ Փոքր երեխաները նույնպես կարող են բախվել հիվանդության ծանր ընթացքին. նրանց մոտ հաճախ բրոնխիոլիտի (ստորին շնչուղիների սուր բորբոքում) դրսեւորումներ են լինում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր