Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

24 դեկ 2021 14:21

Անկարան ոգեւորվեց Փաշինյանի հաղթանակով, բայց և վախենում է հայկական սփյուռքից, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում կարող են«խափանել» գործընթացը

«Մենք բավական զարմացել էինք հունիսի ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, որն ավելի քան 50 տոկոս ստացավ պատերազմից հետո, որում պարտվել էր Ադրբեջանին»։ Այս մասին Middle East Eye-ին ասել է անունը չնշած թուրք պաշտոնյան։


«Նրա ընտրվելը մեզ դրդեց խոսել Հայաստանի կառավարության հետ իրավիճակի կարգավորման մասին, որովհետեւ հիմա նա ուժեղ մանդատ ունի, իսկ նրա ժողովրդականությունը մատնանշում է, որ հայ ժողովուրդը նույնպես փոփոխություններ է ցանկանում»։




«Փաշինյանը բազմիցս հաստատել է, որ շահագրգռված է Թուրքիայի հետ սահմանների բացմամբ եւ կարգավորման գործընաց սկսելով։ Ամռանն Անկարան փորձեց ինչ-որ ժեստեր անել, բայց չկարողացավ հասնել հաջողության «որոշ անսպասելի» իրադարձությունների պատճառով, ասել են թուրք պաշտոնական անձինք։


Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո աշնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն «երեք գումարած երեք» պլատֆորմ ստեղծելու կոչ արեց, որի մեջ մտնելու են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը եւ Հայաստանը՝ լիակատար տարածաշրջանային հաշտեցման համար։ Այդ ընթացքում Անկարան ուղղակի շփումներ սկսեց Երեւանի հետ։


«Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը զգալիորեն լուծված է Ադրբեջանի համար, թուրք պաշտոնական անձինք վստահ են, որ լուծումն ավելի քան հավանական է»։


Թուրք պաշտոնական անձինք հայտարարում են, որ ամենամեծ տարբերությունն այն է, որ երկու կողմերը չեն փորձում հասնել լիակատար հաշտեցման, ինչպես դա եղավ 2009թ.։


«Այս անգամ մենք կենտրոնանալու ենք միայն կարգավորման քայլերի վրա։ Եվ մենք ծրագրում ենք դա անել աստիճանաբար, քայլ առ քայլ՝ հիմնված փոխադարձ վստահության եւ առաջընթացի վրա»,- ասել է թուրք պաշտոնյան։ «Վեճն այն մասին, թե ինչպես անվանել 1915թ. իրադարձությունները (Հայոց ցեղասպանություն – խմբ.), կամ այլ հարցեր չեն մտնում մեր օրակարգի մեջ»։


Թուրք պաշտոնական անձինք կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ  կծառայի տարածաշրջանում ավելի լայն անվտանգությանը եւ կայունությանը։


Պաշտոնական անձինք ասում են, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ավելի շատ պլյուսներ, քան թե մինուսներ կան, եւ կարծում են, որ Ռուսաստանը չի խոչընդոտի այդ գործընթացին։


Սակայն թուրք պաշտոնական անձինք մտահոգ են, որ հայկական սփյուռքը Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում կարող է «խափանել» գործընթացի կարգավորումը Հայաստանում հանրային քարոզչության իրականացման եւ նրա քաղաքական կապիտալի օգտագործման ճանապարհով։ «Մենք խնդրել ենք մեր արեւմտյան բարեկամներին, այդ թվում ամերիկացիներին, օգնել մեզ կանխելու սփյուռքի հնարավոր սադրանքները»,- ասել է թուրք պաշտոնյան։


Թուրք պաշտոնական անձինք նաեւ նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման գործընթացը նախկինի պես կարեւոր է հայ-թուրքական բանակցությունների համար։ «Ցանկացած հնարավոր ռազմական բախում կողմերի միջեւ կազդի մեր դիվանագիտական բանակցությունների վրա»,- ասել է թուրք պաշտոնյան։ «Բայց մենք առանձին ուղի ունենք, եւ այն իր սեփական գիծն ունի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր