Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

29 դեկ 2021 16:16

Ռուսաստանը չի բացում խաղաթղթերը, շարունակում է հրապարակայնորեն պնդել՝կարգավորել թուրք-հայկական հարաբերությունները, բայց նրա անկեղծությունը հարցականի տակ է

Վերջին շաբաթներին հայտարարությունները, թե Թուրքիան եւ Հայաստանը ջանում են կարգավորել հարաբերություններն առաջին անգամ մեկ սերունդ հետո, հաշտեցման առնվազն մի ինչ-որ հույս են ծնել։ Ակնհայտ պատճառներով գոյություն ունի հաջողության հնարավորությունների հանդեպ մեծ թերահավատություն, բայց յուրաքանչյուր երկրի հատուկ բանագնացների նշանակումը, թվում է, որոշակի շոշափելի առաջընթաց է ներկայացնում, գրում է Նեյլ Հաուերն Arab Weekly-ի իր հոդվածում։


«Բայց  կա եւս մեկ արտաքին գործոն, որն ավելի մեծ հավանականությամբ կխափանի այդ գործընթացը, քան անգամ Երեւանի եւ Անկարայի դարավոր փոխադարձ մեղադրանքները. Բաքու կոչվող բլոկպոստը, որը կանգնած է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։




Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ կանգնած թուրք մի շարք պաշտոնյաներ հայտարարություն են արել այն մասին, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները հաստատել են Հայաստանի վաղուցվա դիրքորոշումը՝ առանց նախապայմանների կարգավորման պատրաստակամության մասին։


Թվում էր, թե հարցը պատրաստ է առաջ ընթանալ, բայց մի չբարձրաձայնված վերապահմամբ, որի վրա են հենվելու առաջընթացի բոլոր հույսերը. որքանո՞վ, առհասարակ, Թուրքիան կցանկանա հնազանդեցնել Ադրբեջանին։


Բաքվի ռազմավարությունը անցած տարվա պատերազմի ավարտից հետո տանուլ տված հարեւանին անզուսպ ճնշման ենթարկելն է։ Փորձելով ստիպել Հայաստանին լիովին հրաժարվել Ռուսաստանի կողմից պահպանվող Ղարաբաղից եւ ապահովել անխոչընդոտ հասանելիություն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ Ադրբեջանը փակել է Հայաստանի հյուսիսից հարավ գլխավոր ճանապարհը, օկուպացրել նրա տարածքի մի մասը եւ սկսել հարձակում Հայաստանի դեմ։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քանիցս ընդգծել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է» եւ որ «Զանգեզուրի միջանցքը կբացվի». երկու նպատակ, որոնց հասնելու հարցում նա ակնհայտորեն Թուրքիայի օգնության հույսն ունի։ Ինչ-որ ժամանակ պարզ չէր թվում՝ աջակցո՞ւմ է արդյոք Անկարան այդ սադրիչ ռազմավարությանը, քանի որ շատ ամիսներ են անցել՝ առանց թուրքական պաշտոնական մեկնաբանությունների՝ Հայաստանի հետ սահմանին Բաքվի գործողությունների հետ կապված։


Բայց այս հարցը, ըստ երեւույթին, լուծված է։ Վերջին երկու ամսում թուրք դիվանագետները սկսել են բազմիցս վկայակոչել Ադրբեջանը՝ նշելով Հայաստանի հետ հնարավոր մերձեցման մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան «գործելու է Ադրբեջանի կողքին՝ Հայաստանի հետ բանակցությունների յուրաքանչյուր փուլում»։ Ինչ էլ որ տեղի ունեցած լինի կուլիսների հետեւում, Էրդողանի վարչակազմը, ըստ երեւույթին, որոշել է, որ ավելի լավ է Ալիեւին մի կողմ պահել, քան վտանգել որեւէ առաջընթացը Հայաստանի հետ հարաբերություններում։


Բաքուն առաջ էլ արգելակում էր այդ գործընթացը. 2008թ. Երեւանը եւ Անկարան սկսեցին բանակցությունների շարք սահմանների բացման մասին, մինչեւ որ Թուրքիայի վրա Ադրբեջանի ճնշումը հանգեցրեց դրանց ձախողմանը։ Բայց այս անգամ Թուրքիան անգամ բացահայտ ազդարարում է այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունների մեջ չի մտնի՝ հակառակ Բաքվի սահմանած սահմանափակումների։


Այս պարագայում Ալիեւի պայմանները Հայաստանի համար ակնհայտ խոչընդոտ են լուրջ բանակցությունների համար։ Եթե Թուրքիան իսկապես այդ վագոնին է կապում իր սեփական գործընթացը Հայաստանի հետ, նա նույնպես կմնա կայարանում։


Հոդվածը գրվելու պահին  հորիզոնում դեռեւս մնում էին թվում է, թե  հուսադրող, բայց վերջնարդյուքում՝ առաջընթացի անվնաս նշաններ. Բրյուսելի գագաթաժողովում Փաշինյանը եւ Ալիեւը պայմանավորվեցին բացել երկու երկրները կապող խորհրդային շրջանի երկաթուղային հաղորդակցությունը։


Ռուսաստանը չի բացում խաղաթղթերը, շարունակում է հրապարակայնորեն պնդել, որ վերաբացվեն տարանցման կապերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ կարգավորել թուրք-հայկական հարաբերությունները, բայց նրա անկեղծությունը հարցականի տակ է, քանի որ ստատուս քվոն տարածաշրջանում միանգամայն ձեռնտու է Մոսկվային։ Բայց քանի դեռ երկաթուղին ֆիզիկապես չի անցնի Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան- Ադրբեջան սահմանով, այդ ամենը կմնա դատարկ խոսակցություն եւ ոչ ավելի, քան բանավոր պայմանավորվածություններ, քան ինչ-ոչ շոշափելի մի բան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր