Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

04 մար 2022 17:08

Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, պետք չէ սրել իրավիճակը եւ վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, կամրապնդի իր տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Որքան էլ դժվար լինի, մենք անպայման կշարունակենք մեր զարգացումը, կամրապնդենք տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքները մեր երկրի ողջ տարածքում»,- ասել է նա՝ «Մարշալ Ռոկոսովսկի» նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ։ «Դա տեղի կունենա Բալթյան երկրներում, մեր արկտիկական տարածքներում եւ Հեռավոր Արեւելքում»,- շեշտել է Պուտինը։  

ՌԴ նախագահը նաեւ կոչ է արել հարեւան երկրներին չսրել իրավիճակը եւ չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք, այնուամենայնիվ, կլուծենք մեր առջեւ ծառացած խնդիրները, քանի որ ձեռք կբերենք նոր իրավասություններ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մենք մեր հարեւանների նկատմամբ վատ մտադրություններ չունենք։ Եվ նրանց խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չկիրառել որեւէ սահմանափակում, մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները եւ կշարունակենք կատարել դրանք»,- ընդգծել է Պուտինը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա գործընկերների՝ Ռուսաստանի հետ համատեղ նախագծերից հրաժարումը վնաս կհասցնի, սակայն առաջադրված խնդիրները կկատարվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր