Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

15 մար 2022 11:49

Սկզբից մեզ կվախեցնեն նոր պատերազմով, մեծ կորուստներով, հետո ինչ-որ հրաշքով «կփրկվենք» այդ պատերազմից.Ամեն ինչ շատ արագ տեղի կունենա

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր  Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալոց Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացումներին, Թելագրամի իր ալիքում գրում է.

«Սկզբից մեզ կվախեցնեն նոր պատերազմով ու մեծ կորուստներով։ Հետո ինչ-որ հրաշքով մենք «կփրկվենք» այդ պատերազմից։ Բայց ոչ կորուստներից։ Կորուստներ, ցավոք սրտի, ամենայն հավանականությամբ կլինեն։ Ձեռագիր է, դժվար փոխվի…

Հետո աշխարհի ուժեղները կսկսեն գովել Հայաստանի իշխանություններին՝ խաղաղասիրության, բարդ լուծումների գնալու պատրաստակամության, քաղաքական կամքի ցուցադրման ու նմանատիպ այլ՝ հիմքում դավաճանական վարքագծի համար։

Մեզ կխոստանան ոսկե սարեր։

Հետո Ժպիտներ, ձեռքսեղմումներ, հարաբերությունների կարգավորում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանների բացում… Իսկ վերջում, երբ Հայաստանն այլևս սահմանային վեճեր չի ունենա թյուրքական երկրների հետ, մեզ կհրավիրեն միութենական պետություն կազմել Ռուսաստանի և Բելառուսի հետ։

Ու հա, սա տարիների սցենար չի։ Ամիսների։ Ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Ամեն ինչ արդեն տեղի է ունենում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր