Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

16 մայիս 2022 10:49

Այդ թշվառամիտ պատասխանը արժանացել է անգամ Բայրամովի ծաղրին՝ո՞ւ ր է այստեղ Հայաստանի առաջարկը

Այս թշվառամիտ պատասխանը արժանացել է անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի ծաղրին, որը, օրինակ վերցնելով առաջին ներկայացված կետը, հարցրել է, թե ո՞ւ ր է այստեղ Հայաստանի առաջարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով Հայաստանի առաջարկած 6 կետերին Ադրբեջանին:


«6 ԿԵՏ ԱՌ ՈՉԻՆՉ
Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ, մայիսի 13֊ին, Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում վերջապես հրապարակեց Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ 6 կետից բաղկացած դիրքորոշումները, եւ մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանն այսօր ունի դիվանագիտությունից որեւէ բան չհասկացող, բառիս բուն իմաստով՝ անմեղսունակ իշխանություն։


Բանն այն է, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել էր 5 կետից բաղկացած իր պատկերացումներն այն մասին, թե ի՜նչ դրույթներ պետք է ամրագրվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք ապագա խաղաղության պայմանագրում։ Եթե շատ կարճ շարադրեմ այդ կետերի էությունը, հետեւյալն է. 1) տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, 2) տարածքային պահանջների բացառում, 3) ուժի կիրառման եւ անվտանգությանը սպառնալիքների բացառում, 4) սահմանազատում, սահմանանշում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, 5) հաղորդակցության ուղիների բացում։ Այսինքն, Ադրբեջանն առաջարկել է ապագա խաղաղության պայմանագրի իր տեսլականը կամ նախագիծը, իր պատկերացումն այն մասին, թե ինչ տեսք պետք է ունենա այդ պայմանագիրը։


Ինչպիսի՞ն պետք է լիներ Հայաստանի պատասխանը ըստ դիվանագիտության կանոնների։ Միանգամայն պարզ է. այն պիտի ներկայացներ նույն պայմանագրի վերաբերյալ Հայաստանի տեսլականը կամ նախագիծը, Հայաստանի պատկերացումն այն մասին, թե ինչ տեսք պետք է ունենա այդ պայմանագիրը։ 


Եւ ահա մեր իշխանությունը մեծ հանդիսավորությամբ ազդարարեց, որ ներկայացրել է պատասխան 6 կետերը, իսկ երեկ Մարուքյանի միջոցով նաեւ հրապարակեց դրանց բովանդակությունը։ Եւ ի՞նչ պարզվեց։ 


Պարզվեց, որ Հայաստանը որեւէ պատկերացում չունի այն մասին, թե, ի՜նչ է ցանկանում ընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ, կամ էլ թե ի՜նչն է ցանկանում փոխել Ադրբեջանի ներկայացված առաջարկների մեջ։ Հայաստանի պատասխանի մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ պայմանագրի կետերի վերաբերյալ սեփական առաջարկների կամ պատկերացումների փոխարեն Հայաստանը ներկայացրել է. 
Մեկ «ՄՈՒՆՆԱԹ» չնշված մի համանախագահող միջնորդի հասցեին, ում պատճառով Ադրբեջանի կողմից փետրվարի 21֊ին փոխանցված նամակը իբր Հայաստանին է հասել 20 օր ուշացմամբ՝ մարտի 11֊ին. 


Պատմական մի փաստի ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ, որը, հեղինակների կարծիքով, ապացուցում է, որ միանալով ԱՊՀ֊ի ստեղծման մասին հայտարարությանը, Հայաստանն արդեն 1991 թվականին էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (եւ այդպես էլ անհասկանալի է մնում, թե, արդյո՞ք, Հայաստանը պատրաստ է ընդգրկել պայմանագրի տեքստի մեջ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման կետը, թե ոչ).
Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի «սկզբունքային» լինելու մասին մի ՊՆԴՈՒՄ, որում որեւէ բան ասված չէ, թե ինչպիսի՜ կարգավիճակ կամ թե ապագայում այդ հարցի լուծման ինչպիսի՜ մեխանիզմ է առաջարկում Հայաստանը (այս պնդումը չի կարելի անգամ դիտարկել որպես կարգավիճակի հարցը բանակցություններում ընդգրկելու առաջարկ). 


Հայկական կողմի համար Ռւսաստան֊Հայաստան֊Ադրբեջան ձեւաչափով նախորդ հայտարարություններով սահմանված պարտավորությունների կատարման «կարեւորության» մասին մի ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄ, որն անգամ հնարավոր չէ դիտարկել որպես այդ պարտավորությունների կատարման պահանջ եւ բանակցությունների նախապայման կամ այն գոնե որպես օրակագի մեջ ընդգրկելու առաջարկ.


Բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, որն, ըստ էության վերահաստատում է, որ Հայաստանը բանակցությունները սկսելու համար ոչ մի նախապայման չի դնում.


Մի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ այն մասին, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բանակցությունների կազմակերպման առաջարկով (բավականին մարազմատիկ պահվածք, հաշվի առնելով Ռուսաստան֊Արեւմուտք հարաբերությունների ներկա վիճակում համանախագահության կողմից միասնական գործողություններով հանդես գալու անկարողությունը)։ 
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները պատասխան նամակում ինչ ասես, որ չեն արել. իրենց զգացմունքներն են հայտնել ընթացող բանակցությունների մասին, պատմական կասկածելի էքսկուրսներ են կատարել, բանակցող այլ կողմերի չկատարված պարտավորությունների մասին մեղմ ակնարկներ են արել, բանակցային գործընթացի կազմակերպման վերաբերյալ արել ռոմանտիկ առաջարկներ։ Մի խոսքով, արել են ամեն ինչ, բացի այն բանից, ինչ որ նրանցից պահանջվում էր այս լրջագույն՝ Հայաստանի եւ Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող գործընթացում։ Նրանք այդպես էլ չեն ներկայացրել ոչ Ադրբեջանին, եւ ոչ էլ միջազգային հանրությանը, թե ի՜նչ լուծումներ է առաջարկում Հայաստանը։


Այս թշվառամիտ պատասխանը արժանացել է անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի ծաղրին, որը, օրինակ վերցնելով առաջին ներկայացված կետը, հարցրել է, թե ո՞ւ ր է այստեղ Հայաստանի առաջարկը։


Կասկած չունենաք. այս մարդիկ խայտառակում են մեզ ամենուրեք եւ տապալում են ցանկացած գործ։ Նրանք տարրական պատկերացումներ չունեն միջազգային քաղաքականության եւ բանակցային դիվանագիտության մասին, լինի դա Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը, թե Վահագն Խաչատրյանն ու Էդմոն Մարուքյանը։ Այս վիճակում, քանի դեռ Հայաստանում չկա գրագետ, պատասխանատու, տարրական դիվանագիտությանը տիրապետող իշխանություն, դիվանագիտական գործընթացներում միակ հեղհեղուկ հույսը առայժմ կապված է այն բանի հետ, որ գերտերությունների շահերը եւ պլանները պատահաբար կհամընկնեն Հայաստանի ազգաին շահերի հետ։ Բայց, իհարկե, դա շատ հեղհեղուկ եւ շատ տեսական շանս է»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր