Պարենի և էներգակիրների գների բարձրացում է կանխատեսվում․ ԿԲ նախագահի տեղակալ
![](https://factor.am/wp-content/uploads/2022/05/15-scaled-1.jpg)
Պաշտոնյանն նկատեց, որ հաշվի առնելով արտաքին գործոնները՝ տնտեսական աճի ցուցանիշները փոփոխվել են՝ ավելացել են գնաճային նշումները, արդյունքում ունեցանք 5,7 տոկոս տնտեսական աճ և 7, 4 տոկոս գնաճ։ ԿԲ նախագահի տեղակալի պնդմամբ՝ վարվել է զսպող և խթանող դրամավարկային քաղաքականություն։ Իսկ այս տարվա գնաճային կանխատեսումների մասին Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ կանխատեսել են 6,5 տոկոս աճի մակարդակ և 1, 5 տոկոս տնտեսական աճ։
«Հիմնական պատճառը, որը և´ գնաճային է, և´ ինչ-որ չափով տնտեսական աճին նպաստող է, արտաքին միջավայրն է: Մենք ունենք արտաքին պահանջարկի էական աճ: Միջազգային այցելուները ստեղծել են և´ պահանջարկ, և´ գնաճային ճնշումներ են ավելացրել:
Գնաճային ճնշումներ են ավելացել նաև անորոշությունների աճի պայմաններում՝ ռիսկի պրեմիաների էական կտրուկ աճի և միջազգային գների աճի պատճառով, որոնք տեղի ունեցան միջազգային արժեշղթաների կտրուկ խաթարման պատճառով»,- մատնանշեց Խաչատրյանը: ԿԲ ներկայացուցիչն ընդգծեց, որ ԿԲ կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում: «Ինչ վերաբերում է միջազգային գներին, պետք է նշել, որ պարենի գները բարձր մակարդակի վրա են լինելու, էներգակիրներինը՝ ևս։ Կենտրոնական բանկի կանխատեսման սցենարում գնաճը պայմանավորված էր աշխարհաքաղաքական լարվածությամբ»,- ներկայացրեց ԿԲ փոխնախագահը։