Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու. Մեհդի Սոբհանի    

04 հուն 2022 13:51

Մոսկվայում հայ գործարարի սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը

Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր է ճանաչել, բացի այդ, ականատեսները ճանաչել են նրան։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Մոսկվայի գլխավոր քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան։

«Քննության ընթացքում վկաները ճանաչեցին մեղադրյալին։ Հարցաքննության ընթացքում առկա ապացույցների ճնշման տակ երիտասարդն ընդունել է իր մեղքը և տեղում մանրամասն ցույց է տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը»,- ասել է Իվանովան։

Խամովնիկիի դատարանն այսօր դատախազության մասնակցությամբ կքննի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը։
Հիշեցնենք` Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ հունիսի 2–ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում` «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ, հայտնաբերվել է 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանի դին` հրազենային վնասվածքներով։

Baza Telegram ալիքը գրել էր, որ Մոսկվայի կենտրոնում գնդակահարված 62-ամյա հայ գործարարը հետախուզման մեջ էր Հայաստանի տարածքում սպանության փորձ կատարելու համար։։

Ըստ աղբյուրի` 2021–ին Քամարյանը 500 հազար դոլարով պատվիրել է սպանել «օրենքով գող» Ռաֆիկ Մադոյանին։ Սպանությունը կանխվել է, իսկ Քամարյանը փախել է Հայաստանից։

Մոսկվայի ՔԿ–ն քրեական գործ է հարուցել Հովհաննես Քամարյանի սպանության փաստով։
Սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր