Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

18 հուն 2022 18:00

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կոնֆլիկտայնության ռիսկերը մեծանում են․ Ավատկով

Թուրքիայի հանրապետության 100-ամյակին ընդառաջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կոնֆլիկտի աճի վտանգ կա։Հարցն այն է, թե կոնկրետ ինչպես իրենց կպահեն թուրք գործընկերները Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածքներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։

Նրա խոսքով՝ քանի դեռ կա տնտեսական համագործակցություն, համագործակցություն էներգետիկայի, զբոսաշրջության, շինարարության, անվտանգության ոլորտներում (Սիրիա եւ աշխարհի շատ այլ վայրեր), այս ամենը ամուր հիմք է ստեղծում, որը կողմերին թույլ է տալիս հաղթահարել տարաձայնությունները։

Ավատկովը նշեց, որ Ռուսաստանը վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրում՝ խնդիրները հնարավորությունների վերափոխելու համար։

«Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ ցույց են տալիս, որ դրանք կարող են հաջողության հասնել։ Ընդ որում, Մոսկվան շատ խնդիրներ ունի Անկարայի հետ, կան բազմաթիվ տարաձայնություններ, մասնավորապես, ուկրաինական հարցում։ Բայց կողմերը նույն սեղանի շուրջ են, ինչը շատ կարեւոր է։ Ռուսաստանը պատրաստ է թուրքերի հետ բարդ հարցեր լուծել շատ բարդ բանակցություններում. Հենց դրանով է Ռուսաստանը տարբերվում ԱՄՆ-ից։ Ամերիկացիները գալիս ու ասում են՝ այսպես կլինի, վերջակետ։ Նրանք պատրաստ չեն փոխզիջումների։ Մյուս կողմից, Ռուսաստանը միշտ հավասարակշռություն է փնտրում եւ միանշանակ դեմ է ցանկացած սրման։ Թուրքիան փորձում է ապահովել իր անվտանգությունը հարավում՝ հարավարեւելյան շրջաններում իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով։ ՔԲԿ-ի դեմ օպերացիան դեռ նախապատրաստվում է, եւ  բանակցություններ են ընթանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ։ Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստան-Թուրքիա-Իրան հերթական ձեւաչափը, եւ այս երկրները պատրաստ են բանակցել, ինչը նախկինում անհնար էր պատկերացնել։ Սա արդեն հսկայական ձեռքբերում է, եւ դա ցույց է տալիս բազմակենտրոն աշխարհակարգի ձեւավորումը։ Մոսկվան շատ հարցերում համաձայն չէ Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է թելադրի իր կամքը, ինչպես դա անում են ամերիկացիները»,-ասաց Ավատկովը։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր