Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

22 օգոս 2022 14:50

Գիտնականներն ավանդական բուսական դեղամիջոց են առաջարկել աղիների բորբոքային հիվանդությունների բուժման համար

Հետազոտող Չժենչժեն Շին եւ նրա գործընկերները Ճապոնիայի RIKEN ինտեգրատիվ առողջապահական գիտությունների կենտրոնից հայտնում են սովորական բուսական դեղամիջոցի ազդեցության մասին կոլիտի վրա՝ աղիների բորբոքային հիվանդությունը կազմող երկու հիվանդություններից մեկը։

Frontiers in Immunology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ Daikenchuto-ն կամ DKT-ն՝ կոճապղպեղ, պղպեղ, ժենշեն եւ մալթոզա պարունակող ստանդարտ բանաձեւ, նվազեցնում է կոլիտի ծանրությունը լաբորատոր մկների մոտ՝ կանխելով աղիքներում բնորոշ մանրէաբանական անհավասարակշռությունը եւ ուժեղացնելով հաստ աղիքի իմունային բջիջները, որոնք պայքարում են բորբոքման դեմ։

Կոլիտը հաստ աղիքի քրոնիկ բորբոքում է, որը բնութագրվում է աղիքային բակտերիաների անհավասարակշռությամբ եւ անոմալ իմունային պատասխանով: Դրա տարածվածությունը վերջին 20 տարվա ընթացքում կրկնապատկվել է, եւ այն այժմ համաշխարհային առողջապահական խնդիր է, հատկապես՝ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Թեեւ կան բազմաթիվ բուժումներ, դրանք միայն մասամբ արդյունավետ են: Դա ստիպել է որոշ հետազոտողների ավելի մոտիկից նայել ավանդական բուսական պատրաստուկներին, որոնք ծագել են Չինաստանից եւ այժմ լայնորեն օգտագործվում են Ճապոնիայում եւ ասիական այլ երկրներում:

Մկների մոտ կոլիտն առաջացվել է նատրիումի դեքստրան սուլֆատով, որը թունավոր է հաստ աղիքի բջիջների համար: Երբ այդ մկներին DKT է տրվել, նրանց մարմնի քաշը նորմալ է մնացել, իսկ կոլիտի կլինիկական ցուցանիշները՝ ավելի ցածր: Ցույց տալով, որ DKT-ն իրականում օգնում է պաշտպանվել կոլիտից, հետազոտողները սկսել են վերլուծել մկների աղիքների միկրոբիոմը եւ հակաբորբոքային իմունային բջիջների էքսպրեսիայի մակարդակը:

Մոդելային մկների՝ DKT-ով բուժումը վերականգնել է այդ բացակայող բակտերիաների մեծ մասը, մասնավորապես՝ Lactobacillus տեսակի բակտերիան, եւ պրոպիոնատի մակարդակը վերադարձել է նորմին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր