Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

05 դեկ 2022 18:10

Հավատքն ու կասկածը չեն կարող մեկտեղվել.Եվ հենց որ հավատանք առանց տեսնելու, առանց «ապացույցների» կարիքը զգալու, ուրեմն՝ չի կարող լինել ոչինչ.Երանի է մեզ․․․.

Սրանք հարուցյալ Քրիստոս խոսքերն են՝ ուղղված 12 առաքյալներին և հատկապես Թովմասին, ով թերահավատ գտնվեց։ Ի դեպ, Հովհաննու Ավետարանում Թովմասն անվանվում է «Երկվորյակ»։ Թովմասի հավատքի կյանքը հենց այսպիսին է՝ երկդիմի՝ հավատի և անհավատության, կասկածի միջև։

Թովմասը Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ նկատմամբ։ Երբ Քրիստոս երևաց աշակերտներին, Թովմասը բացակա էր։ Աստվածաշունչը մեզ փոխանցում է․ «Իսկ Թովմասը՝ տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»» (Հովհ․ 20։24-25)

Եվ այս դեպքից ութ օր անց, երբ առաքյալները՝ նրանց թվում և Թովմասը հավաքված էին վերնատանը, Քրիստոս, ներս մտնելով փակ դռնից և հայտնվելով առաքյալների առաջ, դիմում է Թովմասին և ասում. ««Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»» (Հովհաննես 20:27-29):

Քրիստոս չի՛ անում սա, քանի որ ցանկանում էր Թովմասին դարձի բերել, այլ՝ քանի որ խոստացել էր։ Սակայն Քրիստոսի հետ այս հանդիպումը անհավատ Թովմասին դրդում է խոստովանության, որ երբևէ արված չէր ոչ մի աշակերտի կողմից՝ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»։

Այսօր մեր կյանքում մե՛նք էլ անհավատ Թովմասի նման երբեմն ունենում ենք Քրիստոսի հետ նման հանդիպման ցանկություն, Նրա աստվածությունը զգալու անհրաժեշտություն։ Մենք պայմաններ ենք դնում՝ ասես ստուգելու համար Նրան։ Ցանկանում ենք տեսնել «ապացույցներ»՝ հավատալու համար։

Սակայն պիտի գիտակցենք, որ այս մոտեցումը շեղում է մեզ իրական ճանապարհից, քանի որ հավատքն ու կասկածը չեն կարող մեկտեղվել։ Եթե կասկածում եմ, չեմ վստահում, ապա ինչպե՞ս եմ հավատում։

Այսուհետ մի կողմ թողնենք կասկածները, որ քայքայում են իրական հավատը։ Այսօր Քրիստոս մեզ հայտնվում է, քանի որ խոստացել, ո՛չ թե ապացուցում է մեզ ինչ- որ բան, սակայն չօգտվե՛նք Տիրոջ մեծահոգությունից և մեր հավատը չչափենք ապացույցներով։

Եվ հենց որ հավատանք առանց տեսնելու, առանց նման «ապացույցների» կարիքը զգալու, ուրեմն՝ չի կարող լինել ոչինչ, ավելի հրաշալի։ Չէ՞ որ այդպիսիններին Քրիստոս Ինքն է ասում՝ երանի է ձեզ։

qahana.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր