Նման ռեզերվը չէր խանգարի ԼՂ-ին, այնտեղ մնացել են ՀԷԿ-եր, ինչի՞ չեք օգտվում, գետերի պոտենցիալն ակտիվ օգտագործեք
Նշենք, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունը կորցրել է գրեթե 113 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ՝ առկա 190 ՄՎտ-ից։ Մնացած ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը բաժին է ընկնում Սարսանգի ՀԷԿ-ին (50 ՄՎտ) եւ եւս 5 ՀԷԿ-ի (միասին գրեթե 25 ՄՎտ)։ Միեւնույն ժամանակ, խախտվել է նաեւ Հայաստանի էլեկտրաէներգետիկական մատակարարումը Արցախ, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մասնագետներին այցելել իր վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու վթարի պատճառները։ Բնակչության նվազագույն էներգետիկական պահանջմունքները հնարավորինս երկարաժամկետ հեռանկարում ապահովելու համար ներդրվել է հովհարային անջատումների չորսժամյա ժամանակացույց՝ նախկին երկու ժամի փոխարեն։
