Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

11 մար 2023 11:48

Մենք շատ բանի էինք հասել.ոչ թե Թուրքիան էր փաթաթում մեր վզին, այլ Հայաստանն էր առաջարկում, առանց որևէ նախապայմանի Թուրքիան գնաց արձանագրությունների ստորագրման

Հայկական սփյուռքի փափուկ ուժը եղել է (և կա) ոչ թե փողով լցված պարկը, այլ ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ կապերը։ «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում այս մասին ասել է Էդվարդ Նալբանդյանը, որը 2008-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը։
....Նալբանդյանը հիշում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հաջողվել էր հասնել մի իրավիճակի, երբ Երևանի դիրքորոշումը համահունչ էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) դիրքորոշմանը, որոնց ղեկավարները հակամարտության վերաբերյալ 5 հայտարարություն հնչեցրին։
«Երբ հեռանում էի նախարարի պաշտոնից, հայտարարեցի, որ շատ կարևոր է ամրապնդել այդ հաջողությունը, որպեսզի դրա հիման վրա հասնենք բացառապես խաղաղ, քաղաքական կարգավորման», – հիշում է նախարարը։
Թուրքիայի հետ հարաբերություններ
Մինչ օրս Նալբանդյանի աչքի առաջ է Թուրքիայի արտգործնախարարի հետ դիվանագիտական արձանագրությունների ստորագրման (Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերին. խմբ.) տեսարանը։ Թիկունքում ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն էին։


«Մենք շատ բանի էինք հասել. առանց որևէ նախապայմանի Թուրքիան գնաց արձանագրությունների ստորագրման, որոնց նախագծերը Հայաստանն էր առաջարկել։ Այսինքն, ոչ թե Թուրքիան էր փաթաթում մեր վզին, այլ Հայաստանն էր առաջարկում։ Ընդ որում, հետագայում փաստաթղթից հրաժարվեց թուրքական կողմը, ինչը ևս բավական հատկանշական է»,– ասում է Նալբանդյանը։
Զարգանում էին նաև ԵՄ–ի հետ հարաբերությունները, որի հետ Հայաստանը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրեց։
«Դրանից հետո տարբեր «քաղաքագետներ» սկսեցին ասել, թե Հայաստանը դեպի Արևմուտք է շրջվում։ Բայց այդ համաձայնագրում, երեք առանցքային տեղերում նշված էր, որ հարաբերությունները զարգանալու են` հաշվի առնելով այլ ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի պարտավորությունները։ Բնականաբար, խոսքը Եվրասիական միության մասին էր, որին արդեն անդամակցում էր Հայաստանը»,- հավելում է Նալբանդյանը։
Չնայած հայ–ռուսական հարաբերությունների բարձր կարգավիճակին` այստեղ էլ անելիք գտնվեց. 2010 թվականին` ավելի քան 20 տարի անց, կայացան երկրների ղեկավարների առաջին փոխադարձ պետական այցերը։ Միայն երկու երկրների նախագահների և վարչապետների մակարդակով կայացավ ավելի քան 100 հանդիպում, իսկ արտգործնախարարի մակարդակով` ավելի քան 400։
Հայաստանը զարգացնում էր հարաբերությունները նաև մյուս միջազգային գործընկերների հետ (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա), իսկ ՄԱԿ–ի շրջանակում, հայ դիվանագետների ջանքերով, Գլխավոր վեհաժողովի մակարդակով որոշվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր հռչակել։ Որոշումն ընդունվեց կոնսենսուսով, այսինքն` նույնիսկ այն երկրները, որոնք կարող էին դեմ քվեարկել, հայտնվեցին մի իրավիճակում, երբ չկարողացան դա անել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր