Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

25 ապր 2023 14:29

Տեսանյութ. Դեռահասների շատ լուրջ տոկոսն այսօր արդեն թմրամոլ է.Ոստիկանությունը թմրանյութեր տարածող կլուբ ա մտել, դուք ասում եք՝ բռնությո՞ւն ենք գործադրել

Իմ աջակցությունն եմ հայտնում ՆԳՆ-ին եւ ոստիկանությանը՝ թմրամիջոցների դեմ պայքարի գործում, եւ պետք է նշեմ, որ մենք երեւի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Աժ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մենք չենք պատկերացնում, որ դեռահաս տարիքի երեխաների շատ լուրջ տոկոս արդեն թմրամոլ է: Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում», - հայտարարեց Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով՝ բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվում են:


«Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է», - ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր