ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

26 ապր 2023 14:09

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին դժգոհել է Հայաստանից.«Հայաստանի նման քայլերը կասկածի տակ են դնում այս երկրի «անկեղծությունը» և «բարի կամքը»

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» ահաբեկչական գործողության հուշարձանի բացումը»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ «հուշարձանի տեղադրումը Հայաստանի համապատասխան պետական ​​մարմինների թույլտվությամբ և հաստատմամբ, ինչպես նաև փոխքաղաքապետի և իշխող կուսակցության այլ պաշտոնյաների բացման արարողությանը մասնակցելը քաջալերանք է։ 


Ըստ Բաքվի, «Նեմեսիս» գործողության ժամանակ, «սպանվել են Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկին, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Հասան բեյ Աղաևը, ՆԳ նախկին նախարար Բեհբուդ Խան Ջավանշիրը, Ադրբեջանի նախկին վարչապետ Նասիբ բեյ Յուսիֆբեյլին։ 


«ԱՍԱԼԱ-ն և հայկական այլ ահաբեկչական կազմակերպությունները 1970-1980-ական թվականներին իրականացրել են ավելի քան 235 ահաբեկչություններ աշխարհի 22 երկրներում, որոնց հետևանքով զոհվել է 24 թուրք դիվանագետ։ 1980-ականների վերջից Հայաստանը Ադրբեջանի դեմ իրականացրել է շուրջ 30 լայնածավալ ահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ պայթյուններ մետրոյում և ավտոբուսներում, իսկ խաղաղ բնակչությունը դարձել է ահաբեկիչների թիրախ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Փաստաթղթում նշվում է նաև, որ «ԱՍԱԼԱ-ն և նրա «Արաբո» և «Արամո» խմբավորումները անմիջական մասնակցություն են ունեցել Խոջալուի ցեղասպանությանը»։ 


«Թուրք դիվանագետ Քեմալ Արըքին սպանած ահաբեկիչ, ԱՍԱԼԱ-ի անդամ Համբիկ Սասունյանի հերոսացումը Հայաստանում, նացիզմի քարոզչությունը Հայաստանում պետական ​​քաղաքականության անբաժանելի մասն է։


Ազգային հերոսներ գեներալ Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի (Դրո) անունների հավերժացումն ու նժդեհականության քարոզչությունը հստակ ցույց են տալիս հայկական վարչակարգի իրական էությունը»,-ասված է հայտարարության մեջ։


«Հայաստանի նման քայլերը կասկածի տակ են դնում այս երկրի «անկեղծությունը» և «բարի կամքը»՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հետ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ խաղաղության և հաշտեցման ճանապարհն անցնում է ոչ թե հանցագործությունների և սխալների հերոսացման, այլ դրանց ճանաչման միջոցով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր