Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 հուլ 2023 10:49

Անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի կարծիքով` 30 տարի անց Արցախի հարցում առերեսվում ենք մի նոր իրականության հետ, որտեղ բացարձակապես մոռացվել է կամ ջնջվել ինքնորոշման իրավունքի սկզբունքը: ՀՀ իշ խանությունների համաձայնությամբ` մնացել է մեկ սկզբունք` տարածքային ամբողջականության:



-Անգամ ադրբեջանական միջավայրը պատրաստ չէ նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչի՞ մասին պիտի լինի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, ո՞վ է երկխոսելու, իսկապես` չգիտեմ: Մենք այսօր դիմում ենք երրորդ կողմին` առանց մեզ հարցնելու` ինչո՞ւ է հասցեատերը ՄԱԿ-ը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: Մինչդեռ մենք ենք պատճառը, և սա տրամաբանական հետևանք է, որը միայն այս վերջին երեք կամ հինգ տարվա արդյունքը չէ, այլ բավականին երկար տարիների ընթաց քում տեղի ունեցած սխալների արդյունք է:


- Իսկ ի՞նչ կասեք Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին:


- Որևէ անակնկալ չեղավ: Միշելի հայտարարությունը և այդ բոլոր կետերը, որոնք մատնանշվել, քննարկվել են, ամենը՝ սկսած անվտանգությունից, ռազմագերիների հարցից, որևէ պրակտիկ արդյունք ոչ թե չկա, այլ տեսանելի էլ չէ: Անգամ լուսանկարներից էլ տեսանելի է Ալիևի վստահությունը, մինչդեռ այն զարգացումները, որոնք հիմա տեղի են ունենում, ադրբեջանական ագրեսիայի հետևանք են, և Ալիևը, լինելով Փարիզում, Բրյուսելում, Վաշինգտոնում, որպես ագրեսոր, պետք է իրեն անհարմար զգար: Ագրեսիայի հարցը պետք է այսօր արդեն դառնար միջազգային օրակարգի կետերից մեկը:


 


- Ինչպե՞ս եղավ, որ միջազգային հանրությունը, որը տարբեր զեկույցներով փաստում է Ադրբեջանի ոչ ժողովրդավար երկիր լինելը, հիմա ընդունում է, որ Արցախի հայերը կարող են ապրել ոչ ժողովրդավար պետությունում:


- Այսօր միջազգային իրավունքն ապրում է իր ամենամեծ ճգնաժամերից մեկը: Չեն կատարվում միջազգային դատարանների կողմից ընդունված որոշումները, միջազգային կազմակերպո թյունների կողմից ընդունված բանաձևերը: Այսօր հիմնական միջազգային քաղաքական հարթակներում խաղացողները ղեկավարվում են իրենց երկրի շահերով: Ադրբեջանն իրենց համար կարևոր է, քանի որ դիտարկվում է և պրակտիկ պատրաստ է` որպես հակաիրանական կենտրոն: Սա անվտանգային հարթակում, իսկ տնտեսական առումով Ադրբեջանը կարևոր է` որպես էներգակիր` չնայած նրան, որ, այնուամենայնիվ, սպասարկում է Եվրոպայի պահանջների 3,5-4 տոկոսը, ամեն դեպքում, սա այլընտրանք է ռուսական արտահանմանը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր