Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

24 փետ 2023 15:29

Փաստաթուղթ մի ստորագրեք. Այսօր Հայաստանը կարող է ձեռնոց նետել Ադրբեջանին

Այսօր բանակցային օրակարգը թելադրված է Ադրբեջանի կողմից. այսօր ինչ  կա բանակցային սեղանին՝ Արցախն Ադրբեջանի մաս, միջանցք, սահմանազատում եւ անկլավների խնդիր. Այս երեքն էլ ադրբեջանական օրակարգ են, բանակցություններում չկա հայկական օրակարգ:  Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:


«Օրակարգը պետք է ընդլայնել, եռանկյունը դարձնել հնգակնյուն, վեցանկյուն, որպեսզի հնարավորություն լինի առեւտուր անելու եւ որեւէ փաստաթուղթ ստորագրելու:


Այսօր այլընտրանք կա. երբ խնդիր է դրված, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում,  մարդկանց ասում ես այլընտրանք կա, միանգամից հայելային են մտածում, որ դրա այլընտրանքն այն է, որ Արցախը լինի անկախ կամ Հայաստանի մաս: Ոչ, ես այդպիսի խնդիր չեմ դնում. Իմ այլընտրանքը հետեւյալն է. փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է: Մենք այսօր շատ համեստ խնդիր պետք է դնենք: ՀՀ իշխանություններն այսօր այդ հնարավորությունն ունեն:


Առաջինը այն կլինի, որ նրանք կարողանան այդ օրակարգն ընդլայնել, այնտեղ ներառել Շուշիի, Հադրութի խնդիրը, առանց ագրեսիվ լինելու: Մենք խնդիր չենք դնում դրանք հետ վերցնելու խնդիրը, կարելի է դա ձեւակերպել  հետեւյալ կերպ.  ի՞նչ է լինելու Շուշիի ու Հադրութի ճակատագիրը: Դա պետք է մտնի այդ օրակարգի մեջ, մեր գերիների վերադարձի խնդիրը, ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը, Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից: Այդպիսի օրակարգով կարելի է ստեղծել մի փաթեթ, որի  շուրջ հավերժ կարելի է բանակցել եւ միջազգային  հանրությունը շատ նոերմալ կընդունի, որովհետեւ այն խնդիրները, որոնք այնտեղ դրվում են, դրանք ծայրահեղական, անիրատեսական պահանջներ չեն, դրանք մեր նվազագույն իրավունքներն են.,-հայտարարեց Վարդան Օսկանյանը:


Նա ընդգծեց, որ այս իշխանությունները շատ ավելի լայն հնարավորություններ ունեն այլընտրանքային տարբերակների, քան կունենար որեւէ այլ իշխանություն. «Ասեմ ինչու. եթե դու իշխանություն ես, որ հոգեբանորեն պատրաստ ես Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, դա էապես միջազգային հարաբերություններում քո հնարավորություններն էապես մեծացնում են:


Եթե իշխանությունները հոգեբանորեն պատրաստ են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ես առաջարկում եմ իրենց գնալ ավելի համարձակ քայլերի եւ հարցը տեղափոխել ամբողջապես իրավական դաշտ: Քաղաքական գործընթացները պահել, բայց ավելի շատ շեշտը դնել իրավական հարթության վրա:


Օրինակ, այդ եռանկյունին, որ թվարկեցի՝ տարածքային խնդիրը, միջանցքն ու անկլավները, բոլորն էլ ինչ-որ չափով խորհրդային ժառանգության խնդիրներ են: Այսօր կարելի է ձեռնոց նետել Ադրբեջանին, որ եթե ուզում ես սովետական քարտեզներով ինչ-որ խնդիր լուծել ինձ հետ, բարեհաճիր ամբողջությամբ վերականգնել խորհրդային քարտեզները, վերականգնիր ԼՂԻՄ-ը, որը գոյություն է ունեցել բոլոր քարտեզներում: Որպեսզի դու բարոյական ունենաս խոսելու խորհրդային քարտեզներով անկլավների մասին, նախ վերականգնիր ԼՂԻՄ-ը՝ Շուշիով եւ Հադրութով: Սա ձեռնոց նետել է, եւ Ադրբեջանը դա չի անելու: Ադրբեջանը հայտարարել է, որ ԼՂ-ն ունենալու է զրո կարգավիճակ: Մինչդեռ նախկինում եւ հայր Ալիեւը, եւ որդին բազմաթիվ անգամ հայտարարել են միջնորդներին՝ ձեր մատը դրեք աշխարհում ամենաբարձր ինքնավարություն ունեցող միավորի կարգավիճակի վրա, ես պատրաստ եմ դա տալ ղարաբաղցիներին:


Նա դա չի անելու եւ ԼՂԻՄ-ը վերականգնելու մերժումը այն կարմիր գիծն է միջազգային իրվաբանության մեջ, որ եթե կա ժողովուրդ, որն իրավունք ունի ինքնորոշման, առաջինը նրան ընձեռնվում է ներքին ինքնորոշման իրավունքը: Իսկ եթե մայր երկիրը այդ իրավունքը ունենալով հանդերձ մերժում է նրա ներքին ինքնորոշումը, եւ այդ ժողովուրդը ժամանակի ընթացքում ենթարկվում է ոտնձգությունների, միանշանակորեն առանց կասկածի  միջազգային իրավուքնում կիրառվում է «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Այնպես որ մի փոքր ռիսկի գնալով կարելի է ձեռնոց նետել:


Ավելին, Հայաստանը կարող է ձեռնոց նետել, որ ընդհանրապես ԼՂ կարգավիճակի խնդիրը քննարկվի արդեն միջազգային դատարանում»,-հայտարարեց Օսկանյանը:


Նա դիմեց իշխանություններին՝ նշելով. «Այսօր եթե դու իշխանություն ես եւ խնդիր չես տեսնում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, դու ռիսկ չես վերցնում, գնա առաջ եւ խնդիրը դիր միջազգային դատարանի առաջ: Երբ դու խնդիրը տնում ես իրավական հարթություն, աշխարհը տեսնում է դա ու դրանով դու բացառում ես ադրբեջանական որեւէ նոր ագրեսիա, որովհետեւ ցույց ես տալիս, որ պատրաստ ես քաղաքակիրթ ճանապարհով գնալ խաղաղ կարգավորման: Այս ամենը թույլ կտա չստորագրել որեւէ փաստաթուղթ:


Արցախի հենասյունը չփլուզվելու համար մենք երկու բան ունենք անելու. Առաջինը՝ ներսում համախմբվենք եւ իսկական դիմադրություն ցույց տանք այս իշխանություններին, թույլ չտանք ստորագրել որեւէ փաստաթուղթ, որը կարող է վտանգել ԼՂ ապագա ինքնորոշման իրավունքը:  իսկ դրսում մենք համախմբենք մեր ողջ ներուժը, որ կարողանանք Արցախի ինքնորոշման իրավունքը պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր