Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

26 ապր 2023 11:25

30 տարի ի՞նչ էինք բանակցում.Եթե «Մադրիդյան սկզբունքները» այդպիսի լավ փաստաթուղթ է եղել Բաքվի համար, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չի ստորագրել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտոնական Արցախը միջազգային հանրությունից, հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը հայտարարություններից այն կողմ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել մինչ օրս: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ, ով արձանագրեց հետեւյալը.


- Մենք մեկ անգամ եւս հայտարարությամբ ահազանգում ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները եւ դրանից առաջ հնչեցված հայտարարությունները` էթնիկ զտումներ իրականացնելու եւ Արցախն առանց հայերի թողնելու նպատակ են հետապնդում: Մենք ահազանգում ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը պատրասվում է ուժի սպառնալիքի ներքո հասնել իր նպատակներին: Ցավոք, միջազգային հանրությունից գործուն քայլեր չենք տեսնում, խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, Արեւմուտքի կողմից տարածաշրջանում խաղաղության եւ կայունության մասին, բայց մենք եւս մեկ անգամ բարձրաձայնում ենք, որ խաղաղության այն ճանապարհը, որն իրենք են առաջարկում՝ անհնար է, չի լինելու նման խաղաղություն, դա ակնհայտ է, դա փաստ է:

— Պարոն Հարությունյան, ԱԺ ԱՀ խմբակցությունները Հայաստանի Հանրապետության իշխանություններին վերստին հորդորեցին չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման ուղեգծից: Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը` վարչապետի շուրթերով բազմիցս այլեւս հայտարարել է, որ շեղվել եւ շեղվելու են բոլոր հայտնի որոշումներից` գնալով իրենց մատնանշած ուղղությամբ: Եվս մեկ անգամ դիմելու իմաստը ո՞րն է:


— Մենք ԱԺ ԱՀ հինգ խմբակցություններով պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացրել, որ մեզ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու է պարբերաբար հղում կատարվում չստորագրված կամ աշխատանքային փաստաթուղթ համարվող «Մադրիդյան սկզբունքների» վրա: Մենք չենք հասկանում նպատակը, թե ինչ նպատակով է անընդհատ հղում արվում չստորագրված փաստաթղթի վրա: Կամ եթե դա այդպիսի լավ փաստաթուղթ է եղել Բաքվի համար, ապա ինչո՞ւ նույն Ադրբեջանը այն չի ստորագրել: Այսինքն, խոսում են աշխատանքային մի փաստաթղթի մասին եւ, այդ փաստաթղթի վրա հիմնվելով, փաստում են ինքնորոշման իրավունքի չեզոքացման մասին, ինչը պարզապես անընդունելի է: Եվ եթե անընդհատ խոսում ենք Մադրիդյան սկզբունքներով ինքնորոշման իրավունքի չեզոքացման մասին, ապա թող պատասխանեն՝ այդ դեպքում 30 տարի ի՞նչ էինք բանակցում: Մենք ինքնորոշվել ենք 1991թ.-ին եւ որեւէ փաստաթղթով, անգամ այդ նույն թմբկահարվող Մադրիդյան սկզբունքներով, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, չի ընդունվել նման որոշում, նման գաղափար: Խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ մենք անընդհատ հակադրում ենք դրան, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից առանձնացած Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի, դրանք առանձին ստեղծված պետություններ են` ԽՍՀՄ օրենսդրության համաձայն: Եվ այս պարագայում խոսել, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուղղակի անպատասխանատվություն է, չկա նման ստորագրված փաստաթուղթ: Կամ անընդհատ խոսում են 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրի մասին, բայց չի խոսվում, որ Հայաստանը դա ընդունել է հենց Լեռանային Ղարաբաղի վերաբերյալ վերապահումներով: Դա անընդունելի է, ուղղակի անընդունելի է:
— Պարոն Հարությունյան, Ալիեւը կրկին սկսել է վերջնագրերով խոսել: Մասնավորապես՝ օրերս նա բառացի սպառնացել է, որ Ղարաբաղի հայերը «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»:
— Ես էլ պատասխանում եմ՝ մենք որեւէ տեղ չունենք այստեղից գնալու, սա մեր պատմական հայրենիքն է, իսկ 1918-1920թթ. Սովետական Միությունը ստեղծելու ժամանակ Արցախը Ադրբեջանին բռնակցելը, չի նշանակում, որ Արցախը կարող է կամ եղել է պատմական ձեւով Ադրբեջանի կազմում: Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական, եւ մենք չենք պատրաստվում բռնապետի վերջնագրերով հրաժարվել մեր ինքնորոշման իրավունքի վերջնական պայքարից: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը շարունակելու է իր հայատյաց քաղաքականությունը՝ փորձելով ճնշումների, պարտադրանքների կամ նախապայմանների միջոցով առաջ տանել իր քաղաքականությունը: Արդյունքում, փորձում են կոտրել մեր կամքն ու վճռականությունը՝ մեր պայքարը շարունակելու եւ առաջ տանելու համար: Սակայն այդ ամենը չի ստացվելու, այսինքն՝ մենք հաստատակամ ենք մեր պայքարը շարունակելու առումով: 30 տարիների պայքարը, ինքնորոշման մեր իրավունքի վերջնական իրացման համար պայքարը շարունակելու ենք: Այսինքն, որեւէ ձեւով չենք կոտրվելու այդ ճնշումների առջեւ: Իհարկե, շրջափակումը բերել է հումանիտար ճգնաժամ, որը գնալով ավելի է խորանում, սակայն դրանով հանդերձ էլ մենք որեւէ ձեւով մեր պայքարի ուղուց չենք շեղվելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր