ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

25 հուլ 2023 16:02

Մինչեւ երբ ենք «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ ապրելու, ինչ լինի՝ զանգենք Մոսկվա. եթե հանկարծ Արցախում ծավալուն ռազմական գործողություններ սկսվե՞ն

Չկա ԵԱՀԿ համանախագահ մի երկիր, որը չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս․ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա մեջբերում արեց ԵԱՀԿ մինսկի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահի, ԱՄՆ պետդեպարտամենտի՝  ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ արված հայտարարությունները։


«Ինչ-որ մի աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում մեր դիրքորոշումը եղել է այն, որ կապ չունի, թե ինչ է ասում միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Հետո մենք հասկացել ենք, որ այս դիրքորոշումը սխալ է, եւ մենք ոնց ենք միջազգային հանրության դեմ կռիվ տալու»,-նշեց նա։


Անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը չպետք է տեղափոխել երրորդ երկրների պատասխանատվության դաշտ, Փաշինյանն ասաց․ 


«Ինչ-որ տեղ համաձայն եմ դրա հետ։ Ազնիվ չէ, երբ ինչ -որ մի իրավիճակում մենք ասում ենք՝ դե, Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել տեսեք՝ ինչ եք անում։ Իսկ մենք եւ Ստեփանակերտը ի՞նչ են անում։ Սա է հարցը, մենք պետք է հասկանանք մեր պատասխանատվության դաշտում գտնվող հարցերը։ Մոսկվայի դիրքորոշման մեջ կան շեշտադրումներ, որոնք, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես են հնչում. «30 տարի անկախ պետություն եք, որքա՞ն եք պատրաստվում պրոբլեմների դեպքում զանգեք Մոսկվա։ Մինչեւ ե՞րբ ենք մենք՝ «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ ապրելու»։ 
***
Ես չեմ ցանկանում ընդհանրապես նման սցենար քննարկել, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե հանկարծ Արցախում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, ո՞րը կլինի ՀՀ գործողությունը։


«Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն», - ասաց նիկոլ Փաշինյանը։


Ինչ վերաբերում է իր՝ նախկինում արած հայտարարությանը, թե քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանականությունը շատ մեծ է, Փաշինյանն արձագանքեց․ «Սա ֆիքսենք, բայց մյուս կողմից էլ ասվում է, թե կա շարժում՝ Հայաստանի վարչապետին արգելելու խաղաղության պայմանագիր ստորագրել։ Չեմ ուզում շատ վատ օրինակներ բերել, Խորհրդային Միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց։ Նման իրավիճակներ պատմության մեջ եղել են։ Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Ոչ միայն բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլև դրա իրականացումը կապահովվի խաղաղություն։ Մեր մտահոգությունն ինչ է՝ նույնիսկ այդ պարագայում կարող է չապահովվել խաղաղությունը, որովհետև եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ։  Այն, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն՝ պարզ է, բայց խաղաղության պայմանագրի բացակայությունն էլ կրկնապատկում է պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր