Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

24 օգոս 2023 12:54

Երևի լսել եք Ալիևի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, ենթադրաբար, գիտեք՝ հաջորդը որն է լինելու

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.


«Արցախի իշխանությունները, հուսանք, դեռ մի քիչ հասկանում են, որ իրենց պաշտոնն ամենավերջին բանն է, որի մասին այսօր կարող են մտածել:


Կարծում եմ՝ մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են: Երևի լսել եք Ալիևի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, ենթադրաբար, գիտեք՝ հաջորդը որն է լինելու:


Մարդիկ դեռ դիմանում են, զուգահեռ դիմակայում ձեզ, բայց նրանք որոշ ժամանակ հետո չեն կարող նայել, թե ինչպես են երեխաներն իրենց աչքի առաջ մարում: Այսքան զրկանքներ կրած և կրող ժողովուրդն այլևս չի ներելու ոչ մեկին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր