Ընկնելու ձայնը թնդանոթի կրակոցի էր նման.Առեղծվածային սառցաբեկորն ընկել է երկնքից և ծակել տան տանիքը

Սկզբում Ջոն Լեկլերը օբյեկտը շփոթել է երկնաքարի հետ, բայց հետո տղամարդը հակվել է այն վարկածին, որ թռչող ինքնաթիռից է սառույցի կտորն ընկել։ Լեկլերին հաջողվել է կապ հաստատել տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի հետ, որտեղ նրան տեղեկացրել են, որ առեղծվածային սառույցի գունդը չի մտնում իրենց պատասխանատվության գոտում:
Չնայած սառույցի կտորներ երբեմն ընկնում են ինքնաթիռներից, դրանք սովորաբար այնքան էլ մեծ չեն լինում: Հնարավոր է, որ Լեկլերի տունը վնասվել է մեգակրիոմետեորի պատճառով։ Այս տերմինը ներմուծել է իսպանացի երկրաբան Խեսուս Մարտինես-Ֆրիասը։