Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

09 հոկ 2023 12:00

Ալիևն ու Էրդողանը խառնում են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քաղաքական խոսույթը՝ ձգտելով մոլորեցնել Հայաստանին

Արմեն Պետրոսյանը գրում է. «Ադրբեջանը ձգտում է տապալել արևմտյան հարթակներում բանակցային գործընթացը. Հայաստանի անելիքները


1. Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա՝ ըստ էության բոյկոտելով հնգակողմ ձևաչափը։


2. Ալիևը համաձայնություն է հայտնում «3+3» ձևաչափով՝ տարածաշրջանային ներուժով եղած խնդիրները լուծելու հնարավորությանը։



3. Ալիևը մեկնում է Թբիլիսի՝ շահագրգռվածություն ցուցաբերելով Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ անմիջապես բանակցություններ սկսելու հարցում։


4. Ալիևն ու Էրդողանը խառնում են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քաղաքական խոսույթը՝ ձգտելով մոլորեցնել Հայաստանին՝ եթե «միջանցքը» Հայաստանի տարածքով չլինի, կլինի Իրանի տարածքով։ Ավելին, Իրանի հետ նոր ենթակառուցվածքների ստեղծման պայմանավորվածությունների ցուցադրական մեկնարկ է տրվում ակնհայտ արհեստական հապճեպության պայմաններում…


Վերոնշյալի համատեքստում կասկածից վեր է՝ Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները՝ նոր/մոռացված նախկին ձևաչափերն օրակարգ բերելով, Հայաստանին շահագրգռելու/մոլորեցնելու նպատակով։


Հետևաբար, Երևանը պետք է պահանջատեր լինի, որպեսզի Արևմուտքը տեր կանգնի տված խոստումներին(դրանց գինն էր նաև Արցախում տեղի ունեցածը)՝ պարտադրելով Ադրբեջանին ստորագրել նոր փաստաթուղթ, որն այլևս անվավեր կդարձնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչից հնարավորինս ձգտում է խուսափել Բաքուն՝ ամեն կերպ ձգտելով օրակարգում պահել Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ծրագիրը։


Իսկ որպես միջանկյալ գործիք՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկն իր ընթացիկ հարցազրույցներից մեկում կարող է ողջունել Ադրբեջան-Իրան ենթակառուցվածքային նոր նախագծերը՝ հույս հայտնելով, որ այդկերպ վերջապես կփակվի բազմաշերտ ու անորոշ տարամեկնաբանությունների միջոցով այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցքի» թեման, իսկ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի բոլոր ճանապարհները բաց կլինեն բոլորի համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր