Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

14 հոկ 2023 11:25

ԱՄՆ 2-րդ դեմքը, նման բարձրաստիճան պաշտոնյան հենց այնպես ոչինչ չի ասի.Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ։ Գրում է ամերիկյան Politico թերթը։
 
Բոլորս գիտենք, որ ԱՄՆ երկրորդ դեմքը, նման բարձրաստիճան պաշտոնյան հենց այնպես ոչինչ չի ասի։ Իսկ ինչո՞ւ է ասում. որ Հայաստանը պատրաստվի՞, թե՞ որ կանխի ադրբեջանաթուրքական նոր ագրեսիան։
 
Հիմա մտածում եմ, ունենք բավական շատ քողարկիչ ցանցեր, որոնք նախատեսված են մեր բանակի համար։ Դրանք շտապ կարգով հասցնենք առաջնագիծ, թե՞ իմաստ չունի։ Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանի բանակի հրամանատարությունը, Գլխավոր շտաբի պետը կարող են կրկին արդարանալ, թե Նիկոլից հրաման չունեն երկիրը պաշտպանելու, հետևաբար պիտի անգործության մատնվեն, ինչպես դա եղավ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա թշնամու հարձակման ժամանակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր